Pular para o conteúdo
Publicidade

ՍԱՂՄՈՍՆԵՐ 92

1 Շաբաթ օրվա նախօրեին, երբ բնակեցվեց երկիրը. գոհաբանական օրհներգ Դավթի

Տերը թագավորեց, վայելչություն հագավ,

Զորություն հագավ Տերը և գոտևորվեց,

Աշխարհը հաստատեց, որ չսասանվի։

2 Վաղուց է պատրաստ քո աթոռը,

Եվ հավերժ ես դու։

3 Գետերը բարձրացան, Տե՛ր,

Եվ գետերը բարձրացրին իրենց ձայները,

Գետերը պիտի հորդեն իրենց հոսքերում։

4 Ծովի ալիքները սքանչելի եղան

Բազում ջրերի ձայնից։

Սքանչելի ես դու բարձունքներում, Տե՛ր,

5 Մենք հույժ հավատացինք քո վկայություններին,

Քո տանը սրբությունն է վայելում երկար օրեր։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também