Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 87

1 Դպրապետին՝ ողբագին։ Կորխի որդիներից Եման Իսրայելացու սաղմոս իմաստության

2 Տե՜ր, իմ փրկությա՜ն Աստված, գիշեր-ցերեկ քեզ աղոթեցի.

3 Թող աղոթքներս քեզ հասնեն,

Եվ թող խոնարհվի ականջդ իմ խնդրանքներին,

4 Որովհետև հոգիս լցվեց չարչարանքով,

Եվ կյանքս մոտեցավ գերեզմանին։

5 Ինձ մահացածի տեղ ես դնում.

Նման եմ ուժասպառ մարդու՝

Թողնված մեռելների մեջ,

6 Ինչպես գերեզման իջնողները,

Որոնց այլևս չես հիշում, և նրանք մերժված են քո ձեռքից։

7 Ինձ խոր փոսի մեջ դրեցիր,

Խավարի մեջ և մահվան ստվերի մեջ։

8 Բարկությունդ ծանրացավ իմ մեջ.

Քո ողջ հորձանքները լցրեցիր ինձ վրա։

9 Իմ ծանոթներին ինձնից հեռացրիր,

Եվ նրանք ինձ իրենց թիրախը դարձրին.

Մատնված էի և դուրս չէի գալիս։

10 Աչքերս տկարացան աղքատությունից.

Ամեն օր Տիրոջն աղոթեցի և ձեռքերս դեպի քեզ պարզեցի։

11 Մի՞թե մեռելների համար սքանչելիքներ պիտի գործես,

Կամ բժիշկները հարություն պիտի տան նրանց,

Եվ նրանք գոհություն պիտի մատուցեն քեզ։

12 Մի՞թե որևէ մեկը գերեզմանում երբևէ պիտի պատմի

Քո ողորմությունը կամ քո ճշմարտությունը՝ կորստյան մեջ։

13 Մի՞թե քո սքանչելիքները պիտի ճանաչվեն խավարի մեջ,

Կամ քո արդարությունը՝ մոռացված երկրում։

14 Ես քեզ աղաղակեցի, Տե՛ր,

Առավոտյան աղոթքս քեզ կհասնի։

15 Ինչո՞ւ ես, Տե՛ր, մերժում հոգիս

Կամ հետ դարձնում երեսդ ինձանից։

16 Մանկությունից ի վեր անտուն եմ և աշխատավոր,

Բարձրությունից ընկա և ապշեցի։

17 Բարկությունդ ծանրացավ իմ մեջ,

Արհավիրքներդ խռովեցրին ինձ,

18 Ջրի պես պաշարեցին ինձ,

Միասին պաշարեցին ամբողջ օրը։

19 Իմ թշվառության պատճառով

Իմ բարեկամներին և ծանոթներին

Հեռացրիր ինձանից։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.