1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Աչքերս դեպի լեռներն ուղղեցի,
Որտեղից ինձ օգնություն պիտի գա։
2 Օգնությունն ինձ Տիրոջից պիտի գա,
Որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
3 Թող քո ոտքը չսասանվի,
Թող չննջի քո պահապանը,
4 Ինչպես պահապանը Իսրայելի,
Որ ո՛չ ննջում է և ո՛չ էլ քնում։
5 Տերը կպահպանի քեզ,
Եվ Տերը կընդունի քեզ իր աջ ձեռքով։
6 Ցերեկվա արևը քեզ չի այրի,
Ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ։
7 Տերն ամեն չարից քեզ կպահի.
Տերը կպահպանի անձդ։
8 Քո ելքն ու մուտքը Տերը կպահի
Այսուհետև մինչև հավիտյան։