1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Որքա՜ն բարի և որքա՜ն վայելուչ է,
Որ եղբայրները բնակվում են միասին։
2 Ինչպես յուղ, որ իջնում է
Ահարոնի գլխին ու մորուքին
Եվ մորուքից ծորում նրա զգեստի քղանցքներին.
3 Ինչպես ցող, որ ցողվում է Հերմոնից
Սիոն լեռան վրա։
Տերն այնտեղ պատրաստեց օրհնությունը
Եվ կյանքը հավիտենական։