1 Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի
2 Աստվա՛ծ, ողորմի՛ր մեզ և օրհնի՛ր մեզ,
Ցո՛ւյց տուր երեսդ մեզ և ողորմի՛ր մեզ։ Հանգիստ
3 Որպեսզի ճանաչեն քո ճանապարհները երկրում
Եվ փրկությունդ՝ բոլոր ազգերում։
4 Ժողովուրդները քեզ պիտի խոստովանեն, Աստվա՛ծ,
Բոլոր ժողովուրդները պիտի խոստովանեն քեզ։
5 Պիտի ուրախանան և ցնծան ազգերը,
Որովհետև դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին,
Եվ երկրի ազգերին դու ես առաջնորդում։ Հանգիստ
6 Թող խոստովանեն քեզ ժողովուրդները, Աստվա՛ծ,
Թող գոհություն մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները։
7 Երկիրը տվեց իր պտուղը, և Աստված,
Մե՛ր Աստված օրհնեց մեզ.
8 Մեր Աստվածը պիտի օրհնի մեզ,
Եվ երկրի բոլոր ծագերը պիտի վախենան նրանից։