Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 131

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա ողջ հեզությունը,

2 Թե ինչպե՛ս երդվեց Տիրոջը և ուխտեց Հակոբի Աստծուն.

3 «Չպիտի մտնեմ իմ տան հարկերը և չպիտի բարձրանամ

Իմ մահիճների անկողինները։

4 Քուն չպիտի տամ իմ աչքերին,

Կամ նինջ՝ իմ արտևանունքներին,

Կամ հանգիստ՝ մարմնիս,

5 Մինչև Տիրոջ համար վայր չգտնեմ,

Հակոբի Աստծու համար՝ բնակավայր»։

6 Ահա լսեցինք նրա մասին Եփրաթայում

Եվ գտանք նրան մայրիների դաշտերում։

7 Մտնենք նրա հարկերը, երկրպագենք այն տեղը,

Որտեղ նրա ոտքերն են կանգնած։

8 Ելի՛ր, Տե՛ր, քո հանգստավայրը,

Դու և քո սրբության տապանակը։

9 Քո երեցները թող արդարություն հագնեն,

Եվ քո սրբերը ցնծալով ցնծան։

10 Հանուն քո սիրելի Դավթի երես մի՛ դարձրու քո օծյալից։

11 Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին

Եվ նրան չի անիրավի.

«Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո աթոռին.

12 Եթե որդիներդ պահեն իմ օրենքները

Եվ իմ վկայությունները, որ նրանց պիտի սովորեցնեմ,

Նրանց որդիները կնստեն քո աթոռին հավիտյանս հավիտենից»։

13 Տերն իր բարեհաճությունը Սիոնին տվեց

Եվ նախընտրեց բնակվել այնտեղ։

14 Ասաց. «Այս է հանգիստն իմ հավիտյանս հավիտենից։

Այստեղ պիտի բնակվեմ, որովհետև հավանեցի սա։

15 Սրա բերքը պիտի շարունակ օրհնեմ

Եվ սրա աղքատներին պիտի լիացնեմ հացով։

16 Սրա քահանաներին պիտի հագցնեմ փրկություն,

Եվ սրա սրբերը ցնծալով պիտի ցնծան։

17 Այնտեղ Դավթի համար եղջյուր պիտի ծագեցնեմ,

Իմ օծյալի ճրագը պիտի պատրաստեմ։

18 Նրա թշնամիներին ամոթ պիտի հագցնեմ,

Իսկ նրա վրա պիտի ծաղկի իմ սրբությունը»։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.