Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 134

1 Ալելուիա

Օրհնեցե՛ք Տիրոջ անունը,

Տիրոջ ծառանե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը,

2 Որ գտնվում եք Տիրոջ տանը,

Մեր Աստծու տան գավիթներում։

3 Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է,

Սաղմո՛ս ասացեք նրա անվանը,

Որովհետև քաղցր է։

4 Իր համար Տերը Հակոբին ընտրեց

Եվ Իսրայելը՝ իրեն ժառանգություն։

5 Ես ճանաչեցի, որ մեծ է Տերը,

Եվ Տերը մեծ է բոլոր կուռքերից։

6 Ինչ որ կամեցավ Տերը, կատարեց

Երկնքի մեջ և երկրում, ծովում և բոլոր անդունդներում։

7 Հանեց ամպեր երկրի ծագերից,

Իր փայլատակումներն անձրևի փոխեց

Եվ իր պահեստարաններից հողմեր հանեց։

8 Հարվածեց եգիպտացիների

Բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասուն,

9 Նշաններ և հրաշքներ ուղարկեց քո մեջ, Եգիպտո՛ս,

Փարավոնին և նրա բոլոր ծառաներին։

10 Հարվածեց բազում ազգերի

Եվ սպանեց հզոր թագավորների՝

11 Ամորհացիների թագավոր Սեհովնին,

Բասանի թագավոր Օվգին

Եվ քանանացիների բոլոր թագավորներին։

12 Նրանց երկիրը ժառանգություն տվեց,

Ժառանգություն իր ժողովրդին՝ Իսրայելին։

13 Տե՛ր, հավերժ է քո անունը, Տե՛ր, քո հիշատակը՝ սերնդեսերունդ։

14 Տերը դատում է իր ժողովրդին և մխիթարվում իր ծառաներով։

15 Արծաթ և ոսկի են կուռքերը հեթանոսների,

Մարդկանց որդիների ձեռագործերն են։

16 Բերան ունեն, բայց չեն խոսում,

Աչքեր ունեն, բայց չեն տեսնում,

17 Ականջներ ունեն, բայց չեն լսում,

Եվ շունչ չկա նրանց բերանում։

18 Նրանց նման կլինեն դրանք շինողները

Եվ բոլոր նրանց հուսացողները։

19 Տո՛ւն Իսրայելի, օրհնեցե՛ք Տիրոջը,

Տո՛ւն Ահարոնի, օրհնեցե՛ք Տիրոջը,

20 Տո՛ւն Ղևիի, օրհնեցե՛ք Տիրոջը,

Տիրոջ երկյուղածնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը.

21 Օրհնյա՜լ է Տերը Սիոնից. նա,

Որ բնակվում է Երուսաղեմում։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.