Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 108

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

Իմ օրհնությանը մի՛ լռիր, Աստվա՛ծ,

2 Որովհետև մեղավորի բերանը,

Բերանը նենգավորի ինձ վրա բացվեց.

Իմ դեմ խոսեցին նենգամիտ լեզվով

3 Եվ ատելության խոսքերով պաշարեցին ինձ։

Առանց պատճառի հարձակվեցին վրաս,

4 Սիրուս փոխարեն մատնեցին ինձ,

Բայց ես աղոթքի կանգնեցի։

5 Բարու փոխարեն ինձ չարը հատուցեցին,

Սիրուս փոխարեն՝ ատելություն։

6 Նրան մեղավո՛ր համարիր,

Եվ սատանան թող կանգնի նրա աջ կողմում։

7 Իր դատաստանից թող դատապարտյալ դուրս գա,

Եվ նրա աղոթքները թող մեղք համարվեն։

8 Թող նրա օրերը նվազեն,

Նրա պաշտոնը թող ուրիշն առնի։

9 Թող որբ դառնան նրա որդիները,

Եվ նրա կինը՝ այրի։

10 Նրա որդիները թող թափառական և մուրացկան լինեն

Եվ հեռանան իրենց բնակավայրից։

11 Պարտատերը թող պահանջի նրա ողջ ունեցվածքը,

Օտարները թող հափշտակեն նրա վաստակը։

12 Նրան օգնական թող չգտնվի,

Եվ նրա որբերին ոչ ոք չգթա։

13 Թող կոտորվեն նրա որդիները,

Նրա անունը թող ջնջվի ազգից։

14 Թող Տիրոջ առջև հիշվեն նրա հոր մեղքերը,

Եվ նրա մոր մեղքերը չջնջվեն,

15 Եվ թող ամեն ժամ Տիրոջ առջև լինեն։

Երկրից թող վերանա նրա հիշատակը,

16 Որովհետև չուզեց ողորմություն անել,

Հալածեց աղքատ և անտուն մարդուն,

Որպեսզի կործանի նրան, ով խոնարհ է սրտով։

17 Անեծքը սիրեց, թող թափվի գլխին,

Չուզեց օրհնություն, թող հեռու լինի նրանից։

18 Անեծքը հագավ որպես հանդերձ,

Թող ջրի պես փորը լցվի

Եվ ձեթի պես՝ ոսկորների մեջ։

19 Թող հագնելու զգեստ լինի նրա համար

Եվ ինչպես գոտի՝ մեջքին մշտապես կապելու։

20 Այս է նրանց բաժինը,

Ովքեր բամբասում էին իմ մասին Տիրոջ մոտ,

Եվ ովքեր չարախոսում էին անձիս մասին։

21 Բայց դու, Տե՛ր, Տե՛ր, վարվի՛ր ինձ հետ ըստ քո անվան,

Որովհետև քաղցր է քո ողորմությունը,

22 Եվ փրկի՛ր ինձ, որովհետև աղքատ և անտուն եմ ես։

Սիրտս խռովվեց իմ ներսում,

23 Եվ ես ստվերի պես երկարելով պակասեցի

Եվ թոթափվեցի մարախի պես։

24 Պահեցողությունից ծնկներս տկարացան,

Եվ մարմինս այլագունեց յուղի պակասից։

25 Ես նրանց նախատինքը եղա.

Տեսան ինձ և շարժեցին իրենց գլուխները։

26 Օգնի՛ր ինձ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ,

Եվ փրկի՛ր ինձ քո ողորմությամբ։

27 Թող ճանաչեն, որ քո ձեռքը այս է,

Եվ դու, Տե՛ր, արեցիր այս։

28 Նրանք անիծում են, բայց դու կօրհնես,

Ինձ վրա հարձակվողները թող ամոթ կրեն,

Բայց քո ծառան քեզնով թող ուրախանա։

29 Թող ամոթ հագնեն անձս չարախոսողները

Եվ իրենց ամոթը իրենց վրա կրեն թիկնոցի պես։

30 Բայց ես մեծ գոհություն պիտի մատուցեմ Տիրոջն իմ բերանով,

Շատերի մեջ քե՛զ պիտի օրհնեմ,

31 Որովհետև նա կանգնեց անտունիս աջ կողմում՝

Փրկելու ինձ նրանցից, ովքեր հալածում են հոգիս։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.