1 Սաղմոս Ասափի
Աստված կանգնեց աստվածների ժողովի մեջ
Եվ նրանց մեջ դատ արեց.
2 Մինչև ե՞րբ պիտի դատեք անիրավությամբ
Եվ մեղավորների կողմը բռնեք։
3 Որբի և այրու դա՛տը տեսեք,
Խոնարհի և անտունի իրավո՛ւնքը տեսեք։
4 Ապրեցրե՛ք աղքատին և տնանկին.
Մեղավորի ձեռքերից փրկե՛ք նրանց։
5 Չիմացան և չհասկացան, խավարի մեջ ընթացան,
Եվ երկրի բոլոր հիմքերը շարժվեցին։
6 Ես ասացի. «Աստվածներ եք դուք,
Կամ բոլորդ՝ Բարձրյալի որդիներ։
7 Ահավասիկ դուք մեռնում եք մարդկանց նման
Եվ ընկնում եք, ինչպես մեկն իշխաններից։
8 Ելի՛ր, Աստվա՛ծ, և դատի՛ր երկիրը, որովհետև
Դու ես ժառանգելու բոլոր հեթանոսներին»։