Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 101

Ապաշխարության աղոթք

1 Բորոտի աղոթքը, երբ նա իր անձկության մեջ Տիրոջ առաջ դրեց իր խնդրանքները

2 Տե՛ր, լսի՛ր աղոթքներս, թող քեզ հասնի աղաղակս,

3 Երեսդ մի՛ դարձրու ինձանից.

Նեղությանս օրը ինձ խոնարհեցրո՛ւ քո ականջը,

Այն օրը, երբ քեզ աղոթեմ, անմիջապես լսի՛ր ինձ։

4 Իմ օրերը ծխի նման սպառվեցին,

Եվ ոսկորներս խռիվի պես չորացան։

5 Սիրտս խոցվեց և ցամաքեց խոտի նման,

Իմ հեծության ձայնից մոռացա հացս ուտել։

6 Ոսկորս մարմնիս կցվեց.

Ես նմանվեցի անապատի հավալուսնի,

7 Ես ավերակի բուի նման եղա,

8 Տքնեցի ու եղա

Ինչպես միայնակ ճնճղուկ տանիքում։

9 Թշնամիներս ամեն օր նախատեցին ինձ,

Ինձ գովողներն ինձնով երդվեցին։

10 Իբրև հաց՝ մոխիրը կերա

Եվ ըմպելիքս արտասուքով խառնեցի

11 Քո բարկության ու զայրույթի երեսից,

Որովհետև դու ինձ բարձրացրիր և խոնարհեցրիր։

12 Օրերս անցան ստվերի նման,

Եվ ես խոտի նման ցամաքեցի։

13 Դու, Տե՛ր, հավիտյան կաս,

Եվ քո հիշատակը՝ սերնդեսերունդ։

14 Դու պիտի ելնես և գթաս Սիոնին.

Հասել է ժամը, ժամանակն է նրան գթալու։

15 Քո ծառաները հավանեցին նրա քարերը

Ու գթացին նրա հողին։

16 Հեթանոսները կերկյուղեն քո անունից,

Եվ երկրի բոլոր թագավորները՝ քո փառքից։

17 Տերը Սիոնը կշենացնի

Եվ իր փառքով կերևա այնտեղ։

18 Նայեց խոնարհների աղոթքին

Եվ չարհամարհեց նրանց խնդրանքները։

19 Պիտի գրվի այս գալիք սերնդի համար.

Ժողովուրդը, որ ստացավ այն, օրհնելու է Տիրոջը։

20 Նայեց նա իր սրբարանի բարձունքից.

Տերը նայեց երկնքից երկիր՝

21 Լսելու կապվածների հեծությունը

Եվ արձակելու մահապարտների որդիներին,

22 Հռչակելու Տիրոջ անունը Սիոնում

Եվ նրա օրհնությունները՝ Երուսաղեմում,

23 Միասին հավաքելու ժողովուրդներին,

Եվ թագավորներին՝ Տիրոջը ծառայելու։

24 Նա տկարացրեց իմ զորությունը, մինչ ընթանում էի,

Նվազեցրեց իմ օրերը, և ես ասացի.

25 «Ինձ մի՛ հանիր իմ օրերի կեսին,

Քանզի հավերժ են քո տարիները»։

26 Սկզբից, Տե՜ր, երկրի հիմքերը հաստատեցիր,

Երկինքն էլ քո ձեռքերի գործն է։

27 Նրանք կանցնեն, բայց դու կաս և կմնաս հավիտյան։

Ամեն ինչ քուրջի նման կմաշվի,

Վերարկուի նման կփոխես նրանց,

Ու կփոխվեն, 28 բայց դու նույնն ես,

Եվ քո տարիները չեն անցնի։

29 Քո ծառաների որդիները կբնակվեն այնտեղ,

Եվ նրանց սերնդին հավիտյան կհատուցվի։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.