Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 32

1 Սաղմոս Դավթի

Արդարնե՛ր, ցնծացե՛ք Տիրոջով.

Ուղղամիտներին է վայելում օրհնությունը։

2 Օրհներգե՛ք Տիրոջը օրհնությամբ,

Տասնալար սաղմոսարանով սաղմո՛ս ասացեք նրան։

3 Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհնությամբ, որ բարի է.

Սաղմո՛ս ասացեք նրան օրհնությամբ։

4 Ուղիղ են Տիրոջ պատգամները,

Եվ նրա բոլոր գործերը՝ հուսալի.

5 Տերը սիրում է ողորմություն և իրավունք։

Տիրոջ ողորմությամբ երկիրն իր լրումին հասավ,

6 Եվ Տիրոջ խոսքով հաստատվեց երկինքը,

Նրա բերանի շնչով՝ նրա բոլոր զորությունները։

7 Ծովի ջրերը հավաքեց կարծես տիկի մեջ

Եվ իր գանձերը դրեց խորքերում։

8 Ամբողջ երկիրը թող սոսկա Տիրոջից,

Եվ նրանից թող դողան աշխարհի բոլոր բնակիչները։

9 Քանզի նա ասաց, և գոյացան, հրամայեց, և հաստատվեցին։

10 Տերը ցրում է հեթանոսների ժողովները,

Տերն անարգում է ժողովուրդների խորհուրդները,

Տերն արհամարհում է իշխանների մտքերը։

11 Տիրոջ խորհուրդը կմնա հավիտյան,

Նրա սրտի խորհուրդը՝ սերնդեսերունդ։

12 Երանի՜ այն ազգին, որի օգնականը Տերն է՝ Աստված,

Այն ժողովրդին, որին ընտրեց իբրև իրեն ժառանգություն։

13 Տերը երկնքից նայեց մարդկանց բոլոր որդիներին.

14 Իր պատրաստած բնակությունից

Նայեց աշխարհի բոլոր բնակիչներին։

15 Նա, որ ստեղծեց նրանցից յուրաքանչյուրի սիրտը

Եվ գիտի նրանց բոլոր գործերը։

16 Թագավորն իր զորքի բազմությամբ չի փրկվի,

Եվ ոչ էլ հսկան՝ իր մեծ զորությամբ։

17 Ձին չի կարող փրկություն ապահովել,

Իր ողջ կարողությամբ չի կարող փրկել հեծյալին։

18 Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է,

Եվ նրա ողորմությունը իրեն հուսացողների վրա է՝

19 Նրանց փրկելու մահվանից

Եվ սովի ժամանակ նրանց կերակրելու։

20 Մեր հոգիներն սպասում են Տիրոջը,

Որովհետև մեր օգնականն է ու մեր պաշտպանը։

21 Նրանով թող ուրախանան մեր սրտերը,

Եվ նրա սուրբ անվանը հուսանք։

22 Թող քո ողորմությունը մեզ վրա լինի,

Ո՜վ Տեր, ինչպես որ քեզ հուսացինք։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.