Pular para o conteúdo
Publicidade

Amor de casal

Por Bíblia Online

O amor de casal é celebrado na Bíblia como dom sagrado. O Cântico dos Cânticos exalta a beleza do amor conjugal — íntimo, exclusivo e forte como a morte.

Ինձ որպես կնիք դի՛ր քո սրտի վրա,

որպես մատանի՝ քո աջ ձեռքին,

քանզի սերը հզոր է մահվան պես,

և նախանձը խիստ՝ դժոխքի նման.

նրա թռիչքը, ինչպես հրի թռիչքը բոցե։

Առատ ջրերը չեն կարողանա սերը մարել,

և գետերը չեն արգելի այն։

Եթե մարդ իր ամբողջ ունեցվածքը տա

սեր ստանալու ակնկալիքով,

արհամարհելով կարհամարհվի։

Օրիորդներն ասում են.

Մեր սիրտը գրավեցիր, քո՛ւյր մեր հարս,

մեր սիրտը գրավեցիր քո մի հայացքով

և քո պարանոցի քառամանյակով։

Փեսան ասում է հարսին.

Քո անունը հեղված յուղ է անուշ,

դրա համար օրիորդները սիրեցին քեզ

և դեպի իրենց ձգեցին քեզ։

Քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։

Հարսը պատմում է օրիորդներին փեսայի մասին, թե ի՛նչ է շնորհել իրեն.

Արքան տարավ ինձ Իր սենյակը։

Հարսը պատմում է օրիորդներին, և նրանք ասում են.

Ցնծանք և ուրախ լինենք քեզանով

և սիրենք քո ստինքները գինուց ավելի։

Օրիորդները հարսին ասում են փեսայի անունը.

Ուղղությունը սիրեց քեզ։

Հարսն ասում է.

Ահա բարետես ես, սիրեցյա՛լ իմ,

նաև գեղեցիկ մեր հանգստարանի հովանու ներքո։

Մեր տան գերանները մայրիներ են,

մեր ծածկերը՝ նոճիներ։

Տերը՝ Աստված, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրան իր նման մի օգնական ստեղծենք»։

Տերը՝ Աստված, Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։ Եվ Ադամն ասաց.

«Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից

և մարմին՝ իմ մարմնից։

Սա թող կին կոչվի,

որովհետև իր ամուսնուց վերցվեց»։

Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։

Ով բարի կին է գտել, շնորհ է գտել և ուրախություն ստացել Աստծուց։

Ով վանում է բարի կնոջը, վանում է բարիքը, իսկ ով շնացող կին պահի, անմիտ է և ամբարիշտ։

Քո ջրի աղբյուրը թող առանձի՛ն լինի, և ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ, եղնիկի պես սիրով և այծյամի պես շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, բազմապատիկ կլինես։ Մի՛ այցելիր օտարներին և մի՛ փարվիր այն կրծքին, որ քոնը չէ.

Ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։

Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը, միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։

Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք իր մարմինը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես Քրիստոսն է սնում ու խնամում եկեղեցին,

Նույնը վերաբերում է ձեզնից ամեն մեկին, որ յուրաքանչյուր ոք իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինը ակնածի իր մարդուց։

Եվ այս բոլորի վրա ունեցե՛ք սերը, որ կապն է կատարելության։

Երկու հոգով ավելի լավ է, քան մենակ, որովհետև ավելի վարձ կա նրանց վաստակի համար, քանի որ եթե մեկն ընկնի, իր ընկերը կկանգնեցնի նրան, բայց վա՛յ մենակին, որ ընկնի, և մեկը չկա, որ բարձրացնի նրան։ Եվ եթե երկուսը միասին քնեն, կտաքացնեն միմյանց, բայց միայնակ մարդն ինչպե՞ս պիտի տաքանա։ Եվ եթե մեկի վրա բռնանան, երկուսը դեմ կկանգնեն. չէ՞ որ երեքտակ թելն էլ հեշտ չի կտրվում։

Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,

Զանազան օրենքներ

«Եթե մի տղամարդ նոր է ամուսնացել, ապա նա պատերազմի թող չգնա. նրա վրա ոչ մի պարտականություն թող չդրվի, ազատ թող լինի մեկ տարի իր տան մեջ և ուրախացնի իր առած կնոջը։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.