Amor incondicional
O amor incondicional de Deus não depende de mérito humano. Ele nos amou quando ainda éramos pecadores. Esse amor não tem limites, não cobra preço e não pode ser perdido.
Amor sem condições
Deus prova o seu amor em que Cristo morreu por nós sendo nós ainda pecadores. O amor de Deus é gratuito e irrevogável.
Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ չնայած մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։
Որովհետև հազիվ թե մեկն արդար մարդու համար մեռնի. բարի մարդու համար թերևս մեկը համարձակվի մեռնել։ Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ չնայած մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։
Քանի որ բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից, բայց ձրի արդարացվում են նրա շնորհով, Քրիստոս Հիսուսով իրագործված փրկության միջոցով։
Արդ, ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց. նեղությո՞ւնը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգը, թե՞ սուրը։
Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը.
Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։
Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեր մեղքերի հետևանքով, մեզ վերստին կյանք տվեց Քրիստոսի հետ, որովհետև շնորհով փրկվեցինք։
Բայց երբ մեր Փրկչի՝ Աստծու բարությունն ու մարդասիրությունը հայտնվեց, նա մեզ փրկեց ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ իր ողորմության, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ, որ Աստված առատությամբ մեզ վրա թափեց մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով,
Amor eterno
Com amor eterno te amei. O amor de Deus é mais largo, mais alto e mais profundo do que podemos compreender.
Հեռու-հեռվից նրան երևաց Տերը.
«Հավիտենական սիրով սիրեցի քեզ,
դրա համար էլ քեզ գթությամբ պարուրեցի։
Տիրոջը հայտնի՛ր քո ճանապարհները և նրա՛ն հուսա։
Ամեն ժամ բարեկամներ կարող ես ունենալ, բայց վշտիդ մեջ եղբայրներդ պետքական կլինեն քեզ, քանզի դրա համար էլ ծնվել են նրանք։
Եվ սրանում երևաց Աստծու սերը մեր հանդեպ, քանզի Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք։
Սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քավության համար։
Սիրենք Աստծուն, որովհետև նախ նա՛ սիրեց մեզ։
Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։
Amar como Deus ama
O amor é paciente e bondoso. Amai os vossos inimigos. O amor incondicional se expressa no perdão e na compaixão.
Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում,
անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը, միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։
Լսել եք արդարև, թե ի՛նչ ասվեց. «Պիտի սիրես քո ընկերոջը(Ղևտ. 19.18, Մտթ. 22.39) և պիտի ատես քո թշնամուն»։ Բայց ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։ Այնպես որ, եթե սիրեք միայն նրանց, ովքեր ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ կլինի. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե ողջույն տաք միայն ձեզ բարիք կամեցողներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորներն էլ նույնն են անում։ Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։
Սեր թշնամիների հանդեպ
«Բայց ասում եմ ձեզ, դուք, որ լսում եք ինձ. սիրե՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարությո՛ւն արեք. օրհնե՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղոթե՛ք։
Ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անբասիր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.