Pular para o conteúdo
Publicidade

Amor verdadeiro

Por Bíblia Online

O amor verdadeiro vem de Deus. Não é emoção passageira — é decisão, sacrifício e compromisso eterno. O perfeito amor lança fora o medo e nunca deixará de existir.

Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը.

Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»։

Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ չնայած մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։

որովհետև համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է։

Սերն ընկերոջ հանդեպ չարիք չի գործում. Օրենքի լրումը սերն է։

Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը, միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։

Սերը երբեք չի վախճանվում. թե՛ մարգարեությունները կչքանան, թե՛ լեզուները կլռեն, թե՛ գիտությունը կանհետանա։

Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է։

Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է, իսկ ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ։

Քանզի այս է Աստծու հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն,

Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն,

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.