Pular para o conteúdo
Publicidade

ՏՈՎԲԻԹ 9

Ռաֆայելը բերում է արծաթը

1 Տովբիան կանչեց Ռաֆայելին և նրան ասաց. 2 «Եղբա՛յր Ազարիա, դու հետդ մի պատանի ու երկու ո՛ւղտ վերցրու և գնա՛ Մարաց Հռագիս քաղաքը՝ Գաբայելի մոտ, և ի՛նձ բեր արծաթը։ Նրան էլ հետդ առնելով՝ հարսանի՛ք բեր։ 3 Քանի որ Հռագուելը երդվեց, որ ինձ չի արձակի։ 4 Այժմ իմ հայրն օրերն է հաշվում։ Եթե ուշանանք, շատ կվշտանա ու կտրտմի»։

5 Ռաֆայելը գնաց և իջևանեց Գաբայելի մոտ ու նրան տվեց մուրհակը։ Գաբայելը բերեց արծաթի կնքված պարկերն ու տվեց նրան։ 6 Եվ առավոտյան կանուխ նրանք հարսանիք գնացին։ Տովբիան սիրեց իր կնոջը։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também