Pular para o conteúdo
Publicidade

Ano novo

Por Bíblia Online

O Ano Novo é oportunidade de renovação e consagração. A Bíblia convida a esquecer o que ficou para trás e avançar em fé, confiança e esperança em Deus.

Եղբայրնե՛ր, ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց բանն այն է, որ հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները. ուշադիր կերպով վազում եմ դեպի նպատակակետը, որին Աստված մեզ կոչել է Քրիստոս Հիսուսով։

Առաջ դեպի նպատակակետը

Ոչ թե արդեն ձեռք եմ բերել կամ արդեն կատարելության եմ հասել, այլ հետամուտ եմ, որ հասնեմ, որի համար էլ բռնվեցի Քրիստոս Հիսուսի կողմից։ Եղբայրնե՛ր, ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց բանն այն է, որ հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները. ուշադիր կերպով վազում եմ դեպի նպատակակետը, որին Աստված մեզ կոչել է Քրիստոս Հիսուսով։ Այսուհետև ձեզնից նրանք, ովքեր կատարյալ են, նույն ձևով թող խորհեն, իսկ եթե որևէ բանի շուրջ ուրիշ կերպ խորհեք, Աստված ձեզ դրա մասին էլ կհայտնի։

Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։

Գոհություն՝ փրկության հույսի համար

Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար.

Իսկ ես նման եմ Աստծու տան պտղալից ձիթենու.

Հուսացի Աստծու ողորմությանը հավիտյան

Եվ հավիտյանս հավիտենից։

Քեզ հավիտյան գոհություն պիտի մատուցեմ արածիդ համար

Եվ սպասեմ քո անվանը,

Որովհետև քաղցր ես քո սրբերի առջև։

Տառապեցի և հույժ խոնարհ դարձա,

Ամբողջ օրը տրտում շրջեցի,

Նրանց վրա որոգայթ կհասնի, որի մասին չեն էլ մտածում.

Եվ որը լարեցին, կբռնի նրանց իսկ ոտքերը,

Եվ նույն որոգայթի մեջ կընկնեն։

իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում,

նոր ուժ պիտի ստանան

և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես,

պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն,

պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։

քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,

Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։ Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մեջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտը և մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ։ Եվ այնպես եմ անելու, որ իմ արդարությամբ ընթանաք, օրենքներս պահեք ու կատարեք դրանք,

Եվ այս բոլորի վրա ունեցե՛ք սերը, որ կապն է կատարելության։ Եվ ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, որին և կանչվեցիք մեկ մարմնի մեջ։ Եվ գոհությո՛ւն մատուցեք։

Նրա ստեղծած ամեն բան բարի է իր ժամանակի մեջ. ահա մարդկանց սրտերում մի ամբողջ հավիտենություն է հաստատել Աստված, որպեսզի սկզբից մինչև վերջ մարդն այդպես էլ չկարողանա հասկանալ Աստծու ստեղծագործությունը։

Քանի որ նրանք, որ մի փոքր ժամանակով են, ըստ իրենց կամեցողության են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպեսզի հաղորդակից լինենք նրա սրբությանը։ Ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին։

Զգուշացում պարծենալուց

Գանք այժմ նրանց, ովքեր ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, առևտրով կզբաղվենք և դրամ կշահենք»։

(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։

Փոխանակ ասեիք. «Եթե Տերը կամենա, և ապրենք, կանենք այս կամ այն բանը։

Բայց արդ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Այսպիսի ամեն պարծանք չար է։

Ով գիտի, թե ի՛նչ է բարեգործությունը, և բարիք չի անում, նրա համար դա մեղք է։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.