Pular para o conteúdo
Publicidade

Եսայի 40

Մխիթարություն Երուսաղեմի համար

1 «Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,-

ասում է Աստված,-

2 դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք

և մխիթարե՛ք նրան,

որովհետև նա լի է տառապանքով»։

Թող նրա մեղքերին թողություն լինի,

քանի որ իր մեղքերի համար

նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։

3 Անապատում կանչողի ձայնն է.

«Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը

և հարթե՛ք մեր Աստծու շավիղները։

4 Բոլոր ձորերը պիտի լցվեն,

և բոլոր լեռներն ու բլուրները պիտի խոնարհվեն,

անհարթ տեղերը պիտի հարթանան,

և առապարները դաշտերի վերածվեն։

5 Պիտի հայտնվի Տիրոջ փառքը,

և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը,

քանզի Տե՛րը խոսեց»։

6 Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։

Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։

«Գոչի՛ր, ամեն մարմին նման է խոտի,

և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։

7 Խոտը չորանում է,

նրա ծաղիկը թափվում է,

որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։

Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի։

Խոտը չորանում է, ծաղիկը թափվում,

8 բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»։

9 Ե՛լ այդ բարձր լեռան վրա,

ո՛վ ավետաբեր Սիոնի,

ո՛ւժ տուր քո ձայնին,

ո՛վ ավետաբեր Երուսաղեմի,

ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր և հայտնի՛ր

Հուդայի քաղաքներին.

«Ահավասիկ ձեր Աստվածը։

10 Ահա Տերը՝ Աստված, որ գալիս է զորությամբ

և իր բազկի իշխանությամբ.

ահավասիկ իր վարձն իր հետ է,

ու գործերն էլ իր առջև են։

11 Հովվի նման հովվելու է իր հոտերը,

իր բազկով հավաքելու է գառներին,

նրանց կրելու է իր ծոցում,

մխիթարիչ է լինելու հղիներին»։

Իսրայելի անզուգական Աստվածը

12 Ո՞վ իր ափով չափեց ջրերը,

թզով՝ երկինքը և քիլով՝ համայն երկիրը.

ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։

13 Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը,

ո՞վ խորհրդատու դարձավ նրան՝

նրան իբր խելամիտ դարձնելու համար։

14 Կամ թե ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի,

և կամ ո՞վ նրան ցույց տվեց արդարադատությունն ու իմաստության ճանապարհը,

կամ անցյալում ո՞վ փոխ տվեց իրեն, որ հատուցի նրան։

15 Բոլոր ազգերը նման են մի կաթիլի՝

դույլի մեջ և մի փոշեհատիկի՝ կշեռքի վրա

և կամ բերանից ցայտող շիթերի։

16 Այրելու համար Լիբանանը բավական չէ,

բոլոր չորքոտանիները ողջակեզի համար բավական չեն,

17 և բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են,

ոչնչություն են համարվում։

18 Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը,

ո՞ւմ նման համարեցիք նրան։

19 Մի՞թե կուռք է նա, որին կերտել է հյուսնը,

և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝

պատկերի նմանությամբ կերպարանք տալով նրան։

20 Հյուսնն էլ անփուտ փայտն է ընտրել

և խելք ու հնարքի դիմել,

թե ինչպես կանգնեցնի այն, որ չշարժվի։

21 Մի՞թե չլսեցիք ու չիմացաք,

ի սկզբանե ձեզ չպատմվե՞ց,

չհասկացա՞ք, թե ո՛վ հաստատեց երկրի հիմքերը։

22 Նա է, որ տիրում է երկրի շրջածիրին,

և բնակիչները նրան մորեխի չափ են երևում։

Նա է կանգնեցրել երկինքը կամարի պես,

ձգել վրանի պես

և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար։

23 Նա է իշխաններին անիշխանության դատապարտում

և երկիրն ամայացնում,

24 որպեսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն,

և նրանց արմատը հողի մեջ չհաստատվի։

Նա կփչի նրանց վրա, և կչորանան,

ու փոթորիկը կքշի դրանք՝ իբրև խռիվ։

25 «Արդ, ո՞ւմ կուզենայիք նմանեցնել ինձ,

որին հավասար լինեի»,-

ասում է Իսրայելի Սուրբը։

26 Ձեր աչքերը դեպի վեր բարձրացրեք և տեսե՛ք՝

ո՞վ հաստատեց այս ամենը, ստեղծեց

մեծ փառքով ու ահեղ զորությամբ և բոլոր երկնային զարդերին անուններ տվեց.

ոչ մի բան ծածուկ չի մնում քեզանից։

27 Ինչո՞ւ ես ասում, Հակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խոսում, Իսրայե՛լ, թե՝

«Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց,

և իմ Աստվածը վերացրեց իմ իրավունքներն ու հեռացավ»։

28 Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր,

որ հավիտենական Աստվածը,

երկրի սահմանները հաստատող Աստվածը

ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում.

նրա իմաստությունն անքննելի է։

29 Նա քաղցածներին ուժ է տալիս,

իսկ ցավ չունեցողներին՝ տրտմություն։

30 Երիտասարդները քաղց պիտի զգան,

մանուկները պիտի հոգնեն,

ընտիր քաջերն անզոր պիտի դառնան,

31 իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում,

նոր ուժ պիտի ստանան

և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես,

պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն,

պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։

Todos os capítulos de Եսայի 66
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.