Pular para o conteúdo
Publicidade

Bem

Por Bíblia Online

Fazer o bem é mandamento de Deus e expressão prática do amor cristão. A Bíblia convida a praticar o bem a todos, com alegria, sem se cansar — porque colheremos no tempo próprio.

Սիրալիր էի եղբոր և ընկերոջ պես,

Խոնարհ՝ սգավորի և տրտումի պես։

Քանզի նետերդ խոցեցին ինձ, և ձեռքդ ծանրացավ վրաս։

Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ

Եվ սեղանիդ շուրջը կնստեմ, Տե՜ր։

Թող լսեմ քո օրհնության ձայնը

Եվ պատմեմ քո բոլոր սքանչելիքները։

Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը և բոլոր շավիղները կուղղես դեպի բարություն,

Մարդու նպաստը իր ողորմածությունն է, լավ է արդար աղքատը, քան ստախոս հարուստը։

Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարյացակամություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Օրենքը հակառակ չէ այսպիսի բաներին։

Այսուհետև քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատկանում են հավատի ընտանիքին։

Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։

Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։

Սեր առանց կեղծիքի. ատելով չարը՝ գնալ բարու հետևից.

Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին։

Քրիստոնեական ազատություն

Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է։ Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ ամրացնում է։

Մի՛ խաբվեք. «Վատ շրջապատը փչացնում է լավ բարքերը»։

Եվ Աստված կարող է ամեն շնորհ առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ էլ ունենաք այնքան, որքան բավարար կլիներ ձեր կարիքներին և կավելանար ամեն տեսակ բարի գործերի համար,

Նույնպես և կանայք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մարգարիտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով, այլ բարի գործերով, ինչպես վայել է այն կանանց, որոնք հանձն են առել աստվածապաշտությունը։

որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։

Եվ այս բանի համար ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ, գիտությունը՝ ժուժկալությամբ, ժուժկալությունը՝ համբերությամբ, համբերությունը՝ աստվածապաշտությամբ, աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ, և եղբայրասիրությունը՝ սիրով։

Եվ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն։

Իսրայելը մերժում է Տիրոջ ճանապարհը

Այսպես է ասում Տերը.

«Կանգնե՛ք ճանապարհներին և դիտե՛ք,

հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին,

տեսե՛ք, թե ո՛րն է բարի ճանապարհը և գնացե՛ք դրանով

ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։

Իսկ նրանք ասացին՝ չե՛նք գնա։

Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ,

որոնք սպասում են իրեն նեղության օրը.

և ճանաչում է իրենից երկյուղածներին։

Ճրագը չեն վառում և դնում ամանի տակ, այլ աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տանն են։ Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։

Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է գթասիրտ»։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.