Pular para o conteúdo
Publicidade

ՀՈՎՆԱՆ 4

Հովնանը հասկանում է, թե Տերն ինչո՛ւ խղճաց Նինվեին

1 Հովնանն ամբողջությամբ տրտմեց ու խռովվեց։ 2 Աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, և ասաց. «Ո՛վ Տեր, դրանք իմ այն բառերը չէի՞ն, մինչ այնտեղ՝ իմ երկրում էի։ Դրա համար էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ դու ողորմած ես և գթած, համբերող ու բազումողորմ և զղջում ես չարիքների համար։ 3 Արդ, Տե՛ր, Տե՛ր, հոգիս վերցրո՛ւ ինձանից, որովհետև ինձ համար ավելի լավ է մեռնելը, քան թե ողջ մնամ»։ 4 Եվ Տերն ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմել»։

5 Հովնանը դուրս ելավ այն քաղաքից, նստեց քաղաքի դիմաց [𝕸 քաղաքից արևելք], իր համար հովանի պատրաստեց և նստեց հովանու տակ, մինչև որ տեսներ, թե ի՛նչ էր լինելու քաղաքին։ 6 Աստված հրաման տվեց դդմենուն, և Հովնանի գլխի վրա ելավ՝ նրա գլխի վրա նրան հովանի լինելու, նրան զովացնելու իր տառապանքներից։ Հովնանը շատ ուրախացավ դդմենու համար։

7 Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Աստված հրաման տվեց որդին. վնասեց դդմենին, և չորացավ։ 8 Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։

9 Եվ Տերը՝ Աստված, ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմած մնալու դդմենու համար», և ասաց. «Շատ եմ տրտմած մնալու մինչև մահ»։

10 Տերն ասաց. «Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չէիր թափել ու չէիր աճեցրել այն. գիշերը ելավ և հաջորդ գիշեր կորավ։ 11 Ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքը, որտեղ բնակվում են ավելի քան տասներկու բյուր մարդիկ, որոնք իրենց աջն ու ձախը չգիտեն, նաև բազում անասուններ»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também