A comunhão
A comunhão cristã é dom e mandamento. Juntos somos mais fortes. A Bíblia celebra a unidade dos crentes em Cristo como antecipação do céu na terra.
Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ։ Եվ աշխարհն իմանա, որ դու ուղարկեցիր ինձ։ Ես սիրեցի նրանց, ինչպես դու ինձ սիրեցիր։
Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»։
Իսկ հավատացյալներն ամենքը միասին էին, և նրանց ունեցվածքն էլ ընդհանուր էր։ Նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու հարստությունը և բաժանում բոլորի, ում ինչ որ պետք լիներ։ Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում։ Եվ Տերն օրեցօր նրանց խմբին փրկվածների էր ավելացնում։
Ինչ որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք նրան մեզ հետ, ինչպես որ մենք հաղորդություն ունենք Հոր հետ և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ։
Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։
Ուստի քաջալերե՛ք միմյանց և ամրապնդե՛ք մեկդ մյուսին, ինչպես արդեն անում եք։
այսինքն՝ քաջալերելու ձեզ այն հավատով, որ իմն է և ձերը։
և զանց չառնենք մեկտեղ հավաքվելը, ինչպես սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմյանց, և այդ այնքան ավելի, որքան տեսնում եք Տիրոջ օրվա մոտենալը։
Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ՝ երեսն ընկերոջ։
Միմյանց բեռը կրե՛ք և այդպիսով կատարե՛ք Քրիստոսի սիրո օրենքը։
Այսուհետև քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատկանում են հավատի ընտանիքին։
Երկու հոգով ավելի լավ է, քան մենակ, որովհետև ավելի վարձ կա նրանց վաստակի համար, քանի որ եթե մեկն ընկնի, իր ընկերը կկանգնեցնի նրան, բայց վա՛յ մենակին, որ ընկնի, և մեկը չկա, որ բարձրացնի նրան։ Եվ եթե երկուսը միասին քնեն, կտաքացնեն միմյանց, բայց միայնակ մարդն ինչպե՞ս պիտի տաքանա։ Եվ եթե մեկի վրա բռնանան, երկուսը դեմ կկանգնեն. չէ՞ որ երեքտակ թելն էլ հեշտ չի կտրվում։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.