Տերը դատում է ազգերին
1 Եվ կլինի, որ սրանից հետո իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա,
և կմարգարեանան ձեր որդիներն ու ձեր դուստրերը,
ձեր ծերերը երազներով կերազեն,
և ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն։
2 Իմ ծառաների վրա և
իմ աղախինների վրա այն օրերին իմ Հոգուց կհեղեմ, և կմարգարեանան։
3 Նշաններ ցույց կտամ վերևում՝ երկնքում,
և նշաններ ներքևում՝ երկրի վրա. արյուն, հուր և ծխե մրրիկ։
4 Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան,
նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը։
5 Եվ կլինի, որ ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կապրի,
քանի որ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում կլինի փրկվածը,
ինչպես որ ասաց Տերը, և ավետարանվածը,
որոնց Տերը կկանչի իր մոտ։