Coração quebrantado
Deus está perto dos que têm o coração quebrantado. A Bíblia consola os aflitos: o sacrifício que Deus aceita é o espírito quebrantado e um coração contrito — jamais desprezará.
Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր,
Մեծ հավաքներում
Եվ պիտի օրհնաբանեմ քեզ բազմամարդ ժողովներում։
Նա, որ խաղաղության մեջ պահեց քո սահմանները,
Ցորենի առատությամբ լիացրեց քեզ։
Այսպես է ասում Բարձրյալը,
որ հավիտենապես բնակվում է բարձունքներում,
Սուրբը սրբերի մեջ.
նրա անունը Բարձրյալ է,
և նա սրբերի մեջ է հանգչում,
համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին
և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց,
և ամեն ինչ իմն է,-
ասում է Տերը.-
ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին
և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։
Ազատագրման բարի լուրը
Տիրոջ Հոգին ինձ վրա է,
հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին,
բժշկելու սրտով բեկվածներին,
գերիներին ազատություն քարոզելու
և կույրերին՝ տեսողություն,
հռչակելու Տիրոջ ընդունելի տարին
և մեր Աստծու կողմից հատուցման օրը,
մխիթարելու բոլոր սգավորներին,
փառավորելու Սիոնի սգավորներին,
որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան,
իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։
Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։
Երանիներ
Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը կժառանգեն։
Քանի որ տրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար չի կարելի զղջալ. իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում։ Արդ, հենց այն, որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, ի՜նչ մեծ ջանք արթնացրեց ձեր մեջ, կամ ի՜նչ ներողություն, կամ զայրույթ, կամ երկյուղ, կամ տենչանք, կամ նախանձախնդրություն, կամ վրեժխնդրություն։ Ամեն կերպ ցույց տվեցիք, թե դուք մաքուր եք այդ հարցում։
Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Ահա թե ինչու հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.