Pular para o conteúdo
Publicidade

Encorajamento

Por Bíblia Online

O encorajamento é uma das vocações mais lindas do cristão. A Bíblia transborda de palavras de ânimo: não temas, levanta-te, Eu sou contigo. Deus nos encoraja para encorajarmos outros.

Não temas

Deus diz repetidamente: não temas, Eu sou contigo. Ele fortalece, sustenta e caminha ao nosso lado em cada desafio.

Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ,

մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը,

ես, որ զորացրի քեզ,

օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։

Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ,

և գետերը քեզ չեն խեղդի.

եթե կրակի միջով անցնես, չես այրվի,

և նրա բոցը քեզ չի կիզի.

Ուստի թանկ եղար ինձ համար,

իմ առաջ փառավորվեցիր, ու ես սիրեցի քեզ.

մարդիկ կտամ քո փոխարեն, իշխաններ՝ քո գլխի դիմաց։

Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ.

արևելքից կբերեմ քո սերունդը

և արևմուտքից կհավաքեմ քեզ։

Մի՛ վախեցիր, որ քեզ ամոթահար արեցին,

մի՛ նեղվիր, որ քեզ նախատեցին,

որովհետև վաղնջական ամոթը պիտի մոռանաս

և որբևայրությանդ նախատինքն այլևս չպիտի հիշես»։

Տերը կհատուցի անօրենությունների համար

Հայտնվեցի նրանց, որոնք իմ մասին չէին հարցնում,

ինձ գտան նրանք, որոնք ինձ չէին փնտրում։

«Ահավասիկ ես կամ»,- ասացի այն ազգին,

որն իմ անունը չկանչեց։

իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում,

նոր ուժ պիտի ստանան

և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես,

պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն,

պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։

Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր.

«Ո՞ւմ ուղարկեմ, և կամ ո՞վ կգնա այդ ժողովրդի մոտ»։

Եվ ես ասացի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։

Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։

Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։

Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քա՛վ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը՝ մեր Աստծուն, և օտար աստվածներ պաշտենք, որովհետև Տերն է մեր Աստվածը, նա հանեց մեզ և մեր հայրերին եգիպտացիների երկրից՝ ծառայության տնից, մեզ համար նա մեծամեծ նշաններ գործեց, պահպանեց մեզ մեր անցած ամբողջ ճանապարհին, պահպանեց բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։

Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանցից, քանի որ Տերը՝ քո Աստվածն ինքը, պիտի գնա ձեր առջևից, ձեր մեջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»։

Տերը, որ գնալու է քո առջևից, չի լքելու և չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր»։

Deus está conosco

Se Deus é por nós, quem será contra nós? Tudo posso naquele que me fortalece. Ele nos encoraja pela sua presença.

Աստծու սերը

Արդ ի՞նչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ։

որովհետև չստացաք ծառայության հոգին վերստին վախի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության Հոգին, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։

Մեզնից յուրաքանչյուրը թող ընկերոջը հաճելի լինի բարի գործերի մեջ՝ նրան ամրապնդելու համար։

Եվ համբերության ու ամեն տեսակ մխիթարության Աստված թող ձեզ շնորհի, որ միմյանց համախոհ լինեք Հիսուս Քրիստոսի օրինակով,

Քանի որ շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ փոխանցեմ որոշ հոգևոր շնորհներ՝ ձեզ ամրապնդելու համար, այսինքն՝ քաջալերելու ձեզ այն հավատով, որ իմն է և ձերը։

Ամեն ինչ կարող եմ նրանով, որ զորացրեց ինձ։

Վստահ եմ, որ Ով բարի գործերի սկիզբը դրեց ձեր մեջ, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։

Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։

Ապրել հավատով

Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։

Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։

Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։ Ամեն ինչի մեջ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, չարչարված ենք, բայց կործանված չենք։ Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Քանզի մենք, որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։

Հաշտություն Աստծու հետ՝ Քրիստոսով

Արդ, գիտենալով Տիրոջ երկյուղի չափը՝ փորձում ենք համոզել մարդկանց, սակայն հայտնի ենք Աստծու առաջ. բայց ես հույս ունեմ, որ ձեր խղճի առաջ էլ հայտնի կլինենք։ Ոչ թե մենք մեզ կրկին հանձնարարում ենք ձեզ, այլ ձեզ մեզնով պարծենալու առիթ ենք տալիս, որպեսզի այդ առիթն ունենաք նրանց դեմ, որոնք աչքին երևացածով են պարծենում և ոչ թե սրտում եղածով։ Որովհետև, եթե ցնորվել ենք, Աստծու համար է այն, և եթե զգաստ ենք, ձեզ համար է այն։ Որովհետև Քրիստոսի սերն է ստիպում մեզ քննելու այս. որ եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, ապա բոլորը մեռած էին։ Եվ նա մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, միայն իրենց համար չապրեն, այլև նրա համար, ով մեռավ և հարություն առավ իրենց համար։ Այսուհետև մենք ոչ ոքի չենք ճանաչում մարդկային չափանիշով. որովհետև թեպետ մարդկային չափանիշով էինք ճանաչում Քրիստոսին, սակայն այժմ այլևս նույն ձևով չենք ճանաչում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։ Եվ ամեն ինչ Աստծուց է, որ մեզ հաշտեցրեց իր հետ Քրիստոսի միջոցով և մեզ տվեց հաշտության պաշտոնը։ Արդարև, Աստված ինքն էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ և հաշվի չառավ նրանց մեղքերը ու մեզ տվեց հաշտության խոսքը։ Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։ Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։

Եթե հոժարությունը կա, տրվածն ընդունելի է ըստ տվողի ունեցածի և ոչ թե ըստ չունեցածի։

Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր որևէ տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծու կողմից։

Ânimo nas lutas

No mundo tereis aflições, mas tende bom ânimo — Eu venci o mundo. O Senhor é refúgio seguro em toda tribulação.

Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։

Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։

Քրիստոսի խաղաղությունը

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։

Քրիստոսի խաղաղությունը

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։

Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է, իսկ ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ։

Promessas de conforto

Vinde a mim os cansados e sobrecarregados. Lança sobre Ele tuas ansiedades, pois Ele cuida de ti.

Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես հանգիստ կտամ ձեզ։

Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։

Ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի,

Ով հանձն չի առել ունայնություն

Եվ նենգությամբ չի երդվել ընկերոջը,

Ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի,

Ով հանձն չի առել ունայնություն

Եվ նենգությամբ չի երդվել ընկերոջը,

Սաղմոս Դավթի

Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ,

Անարձագանք մի՛ թող ինձ։

Եթե երբևէ լուռ մնաս,

Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։

Ամբողջ երկիրը թող սոսկա Տիրոջից,

Եվ նրանից թող դողան աշխարհի բոլոր բնակիչները։

Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների

Բոլոր հեթանոսնե՛ր, ծափահարե՛ք,

Ցնծության ձայնով դիմե՛ք Աստծուն,

Տերը բարձրյալ է, Տերն ահարկու.

Մեծ թագավոր՝ ողջ երկրի վրա։

Աղաղակեցի Բարձրյալ Աստծուն,

Իմ բարերար Աստծուն։

Ուղարկեց երկնքից և ապրեցրեց ինձ,

Նախատեց ինձ կոխոտողներին։ Հանգիստ

Ուղարկեց Աստված իր ողորմությունն

Ու ճշմարտությունը

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

Ես ուրախանում էի, երբ ինձ ասում էին.

«Տիրոջ տուն ենք գնալու»։

Մեր ոտքերը հասել էին քո դռներին, Երուսաղե՜մ։

Ինձ պահպանի՛ր աչքի բիբի պես,

Քո թևերի հովանու տա՛կ առ ինձ

Ինքն է դատում աշխարհն արդարությամբ

Եվ ժողովրդին՝ ուղղամտությամբ։

Տերը տնանկին ապավեն եղավ

Եվ օգնական՝ նեղության պահին։

Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛ գցեք, որովհետև նա է ձեր մասին հոգ տանողը։

Ուրախանում և ցնծում եք դրանով, որ այժմ դեպքերի բերումով, զանազան փորձությունների պատճառով փոքր-ինչ տրտմած եք,

Եվ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն։

Իսկ եթե արդարության համար չարչարվեք, երանի՜ ձեզ։ Բայց նրանց երկյուղից մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք,

Encorajar uns aos outros

Encorajai-vos mutuamente e edificai-vos uns aos outros. Não desanimemos — a bondade do Senhor é nova a cada manhã.

Ուստի քաջալերե՛ք միմյանց և ամրապնդե՛ք մեկդ մյուսին, ինչպես արդեն անում եք։

Ուստի քաջալերե՛ք միմյանց և ամրապնդե՛ք մեկդ մյուսին, ինչպես արդեն անում եք։

Եվ հոգ տանենք միմյանց՝ սիրո և բարի գործերի հորդորելով և զանց չառնենք մեկտեղ հավաքվելը, ինչպես սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմյանց, և այդ այնքան ավելի, որքան տեսնում եք Տիրոջ օրվա մոտենալը։

Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ»(Բ Օր. 31.6, Հես. 1.5)։ Այնպես որ համարձակ լինենք և ասենք.

«Տե՛րն է իմ օգնականը,

և ես չպիտի երկնչեմ,

մարդն ինձ ի՞նչ կարող է անել»(Սաղ. 117(118).6)։

Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։

Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք։

Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք։

Որովհետև Աստված մեզ չտվեց վհատության ոգի, այլ զորության, սիրո և զգաստության։

Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։

Տերը՝ Աստված, հզորը, քո մեջ է և կփրկի քեզ,

ուրախություն կբերի քեզ վրա,

կնորոգի քեզ իր սիրով

և կուրախանա քեզնով զվարթությամբ, ինչպես տոնի օրը։

քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,

Ով աշխատում և մի բան է ավելացնում, իմաստություն է, իսկ անհոգը կարիքի մեջ պիտի ընկնի։

Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ»։ Իսկույն թողնելով ուռկանները՝ գնացին նրա հետևից։

Deus chama pelo nome

Ao longo da Bíblia, Deus chamou seus servos pelo nome — Abraão, Moisés, Samuel, Paulo — encorajando cada um pessoalmente.

Այնտեղ Աստված գիշերը երազի մեջ խոսեց Իսրայելի հետ և ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Նա հարցրեց. «Ո՞վ ես»։

Աստծու հրեշտակը երազում ինձ ասաց. "Հակոբ"։ Ես պատասխանեցի. "Ի՞նչ է"։

Այդ պահին Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։

Երբ Տերը տեսավ, որ մոտենում է տեսնելու, մորենու միջից ձայն տվեց նրան ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա ասաց. «Ի՞նչ է»։

Հեղին Սամուելին ասաց. «Սամուե՛լ, որդյա՛կ»։ Նա ասաց. «Ահա այստեղ եմ»։

Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Տերը տեսիլքի մեջ նրան ասաց՝ Անանիա՛։ Նա ասաց. «Այստեղ եմ, Տե՛ր»։

Այդժամ Մարիամն ասաց. «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից։

Հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառվում, սակայն նրանցից ոչ մեկը Աստծու առաջ մոռացված չէ։ Նույնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշվված են. մի՛ վախեցեք, որովհետև դուք շատ ավելի արժեք, քան ճնճղուկները»։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.