Esperar no Senhor
Esperar no Senhor é ato de fé e confiança. A Bíblia promete que os que esperam em Deus renovam as forças, recebem direção e experimentam a fidelidade divina no tempo certo.
Renovar as forças
Os que esperam no Senhor renovam as forças. Sobem como águias, correm e não se cansam, caminham e não se fatigam.
իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում,
նոր ուժ պիտի ստանան
և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես,
պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն,
պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ,
դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։
Տերը՝ Աստված, մեր դատավորն է։
Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,
Սաղմոս Դավթի
Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ,
Անարձագանք մի՛ թող ինձ։
Եթե երբևէ լուռ մնաս,
Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։
Լսի՜ր, Տե՜ր, խնդրանքներիս ձայնը, երբ աղաչեմ քեզ,
Երբ ձեռքերս քո սուրբ տաճարում բարձրացնեմ։
Անձն իմ ամբարիշտների հետ մի՛ դասիր,
Ինձ մի՛ կործանիր անօրենություն գործողների հետ,
Որոնք իրենց ընկերների հետ խաղաղության մասին են խոսում,
Բայց սրտներում չարություն է։
Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի,
Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց,
Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի.
Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։
Նրանք չճանաչեցին Տիրոջ գործերը,
Ոչ էլ նրա ձեռքի գործերին նայեցին։
Դու նրանց կկործանես, և այլևս ոտքի չեն կանգնի։
Օրհնյա՜լ է Տերը, քանզի լսեց աղոթքիս ձայնը։
Տերն է իմ օգնականն ու պաշտպանը.
Նրան հուսաց իմ սիրտը,
Մարմինս օգտվեց ու զվարճացավ,
Եվ ես բոլորանվեր փառք պիտի տամ նրան։
Տերն է իր ժողովրդի զորությունը,
Իր օծյալի փրկության ապավենը։
Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությունը,
Հովվի՛ր և բարձրացրո՛ւ նրանց հավիտյան։
Espera paciente
Esperei com paciência no Senhor e Ele se inclinou para mim. Confie nele e descanse — Ele agirá no tempo certo.
Դպրապետին։ Սաղմոս Դավթի
Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին.
Վատ օրերին Տերը կփրկի նրան։
Տերը կփրկի և կպահպանի նրան,
Երանելի կդարձնի նրան երկրի վրա
Եվ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։
Տերը կօգնի նրան ցավերի անկողնու մեջ,
Նրա անկողինն ամբողջովին կմաքրի հիվանդությունից։
Ես ասացի. «Տե՜ր, ողորմի՛ր ինձ, բժշկի՛ր անձս.
Ես մեղանչեցի քո դեմ»։
Թշնամիներս չարությամբ ասացին. «Նա ե՞րբ պիտի մեռնի,
Եվ նրա անունը կորչի»։
Ասողներից մեկը մտնում էր տեսնելու ունայնությունը,
Խոսում էր իր սրտում և հոգու մեջ անօրենություն կուտակում.
Դուրս էր գալիս և նույնը խոսում։
Բոլոր թշնամիներս շշնջացին իմ դեմ
Եվ չարիք խորհեցին իմ դեմ՝
Անօրենության խոսք վերագրելով ինձ.
«Ով ննջում է, մի՞թե այլևս
Հարություն չի առնելու»,
Քանզի խաղաղության մարդը,
Որին ես վստահում էի, և որն ուտում էր իմ հացը,
Իմ դեմ հաճախակի խաբեություն գործեց։
Բայց դու, ո՜վ Տեր, ողորմի՛ր ինձ, ոտքի՛ հանիր ինձ,
Որ հատուցեմ նրանց։
Սրանից ես կիմանամ, որ սիրում ես ինձ,
Երբ թշնամիներս չուրախանան ինձ վրա։
Դու իմ անբծության համար ընդունեցիր ինձ
Եվ հավիտյան հաստատեցիր քո առջև։
Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը,
Հավիտյանս հավիտենից. եղիցի՜, եղիցի՜։
Բազում են արդարների նեղությունները,
Բայց ամեն ինչից Տերը փրկում է նրանց
Եվ պահպանում է նրանց բոլոր ոսկորները,
Որպեսզի ոչ մեկը չփշրվի։
Մեղավորին չարությունը կսպանի,
Արդարին ատողը կպատժվի։
Այսպես իմ կյանքում քեզ պիտի օրհնեմ
Եվ հանուն քեզ ձեռքերս վեր բարձրացնեմ։
Confiança e perseverança
Confie no Senhor de todo o coração. Sede pacientes na tribulação — o Senhor é fiel e cumprirá todas as suas promessas.
Տիրո՛ջը հուսա բովանդակ սրտով և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ. ճանաչի՛ր նրան քո բոլոր ճանապարհներին, որ նա ուղղի քո ճանապարհները և քո ոտքը չսայթաքի։
Եվ ոչ միայն այսքանը. այլ դեռևս պարծենում ենք նաև մեր նեղությունների մեջ, որովհետև գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։
Ամբողջապես զորացած նրա փառքի զորությամբ՝ կկարողանաք լիարժեք համբերությամբ ու ուրախությամբ ամեն նեղություն տանել։
Համբերություն և աղոթք
Եղբայրնե՛ր, համբերո՛ղ եղեք մինչև Տիրոջ գալուստը։ Ահա մշակը համբերությամբ սպասում է երկրի պատվական պտղին, մինչև ստանա առաջին ու վերջին անձրևը։
Համբերե՛ք և դուք, ամրացրե՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտ է։
Չէ՞ որ երանի ենք տալիս համբերողներին։ Լսել եք Հոբի համբերության մասին և գիտեք, թե Տերը ինչ արեց վերջում, քանի որ Տերը բազմագութ է և ողորմած։
Մաքրե՛ք ձեր հոգիները՝ հնազանդվելով ճշմարտությանը, կեղծավորություն չխառնելով եղբայրասիրությանը, մաքուր սրտով ջերմորեն շարունակ սիրելով միմյանց, վերածնվելով ոչ թե ապականացու սերմից, այլ անապականից՝ Աստծու կենդանի և մշտնջենական խոսքով. քանզի «ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը՝ խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկը՝ թափվում,բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»(Ես. 40.6-8), այս է այն խոսքը, որ ավետարանվեց ձեզ։
Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։
Տասը կույսերի առակը
«Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, ելան փեսային ու հարսին դիմավորելու։ Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։ Հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին։ Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան։ Կեսգիշերին մի ձայն լսվեց. "Ահա փեսան գալիս է, վե՛ր կացեք նրան ընդառաջ"։ Այդ ժամանակ բոլոր կույսերն արթնացան և իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմաստուններին ասացին. "Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են"։ Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. "Այնպես չլինի, որ թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և գնե՛ք ձեզ համար"։ Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։ Ավելի ուշ եկան նաև մյուս կույսերը և ասացին. "Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա մեզ համար"։ Նա պատասխան տվեց և ասաց. "Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ"։ Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը»։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.