Pular para o conteúdo
Publicidade

Incentivo

Por Bíblia Online

A Bíblia é fonte inesgotável de incentivo. Em cada página, Deus nos encoraja a não temer, a perseverar e a confiar que Ele está conosco e é maior que qualquer adversidade.

Deus é por nós

Se Deus é por nós, quem será contra nós? O Senhor fortalece, sustenta e guia seus filhos em cada batalha e desafio.

Աստծու սերը

Արդ ի՞նչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ։

Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ,

մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը,

ես, որ զորացրի քեզ,

օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։

իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում,

նոր ուժ պիտի ստանան

և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես,

պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն,

պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։

Ամեն ինչ կարող եմ նրանով, որ զորացրեց ինձ։

Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանցից, քանի որ Տերը՝ քո Աստվածն ինքը, պիտի գնա ձեր առջևից, ձեր մեջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»։

Որովհետև Աստված մեզ չտվեց վհատության ոգի, այլ զորության, սիրո և զգաստության։

Esperança e perseverança

A tribulação produz perseverança, a perseverança produz caráter, e o caráter produz esperança que não decepciona.

Եվ ոչ միայն այսքանը. այլ դեռևս պարծենում ենք նաև մեր նեղությունների մեջ, որովհետև գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։

Արդ, մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որի մեջ մեծ վարձատրության հատուցում կա։

Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։

Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։

Ապրել հավատով

Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։ Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։ Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե տեսանելի, այլ անտեսանելի բաների վրա, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելի բաները՝ հավիտենական։

Հիսուսը նրան ասաց. «Ասացիր՝ "Եթե կարող ես"։ Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։

Deus cuida de nós

Entrega o teu caminho ao Senhor. Lança sobre Ele as tuas ansiedades, porque Ele tem cuidado de nós diariamente.

Անօրենություններս գլխիցս էլ վեր բարձրացան

Եվ ծանր բեռի պես ծանրացան վրաս։

Նայի՛ր, որ ինձ օգնես, ո՜վ իմ փրկիչ, Տե՜ր։

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

Աչքերս դեպի լեռներն ուղղեցի,

Որտեղից ինձ օգնություն պիտի գա։

Պառկեմ քնեմ, թե արթնանամ,

Տերն իմ պահապանն է։

Futuro e promessas

Eu sei os planos que tenho para vocês — planos de paz e não de mal, para dar-lhes futuro e esperança.

քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,

Տերը՝ Աստված, հզորը, քո մեջ է և կփրկի քեզ,

ուրախություն կբերի քեզ վրա,

կնորոգի քեզ իր սիրով

և կուրախանա քեզնով զվարթությամբ, ինչպես տոնի օրը։

Հիսուսը հայացքը հառեց նրանց վրա և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն ինչ հնարավոր է»։

Սակայն ինչպես գրված է.

«Այն, ինչ որևէ աչք չտեսավ,

որևէ ականջ չլսեց,

և մարդու սրտով չանցավ,

Աստված պատրաստեց իր սիրելիների համար»(հմմտ.Ես. 64.3)։

իսկ նա դաշտում ամուր կանգնեց ու փրկեց այն, հարվածեց այլազգիներին, ու Տերը մեծ փրկություն պարգևեց։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.