Irrepreensível
Ser irrepreensível não é ser perfeito — é viver com integridade diante de Deus e dos homens. A Bíblia nos chama a buscar uma vida reta, pura e sem manchas visíveis de hipocrisia.
O padrão divino
Deus é perfeito e chama seus filhos à integridade. A palavra de Deus é purificada e Ele é escudo dos que caminham na retidão.
Իմ հզո՜ր Աստված, քո ճանապարհն անարատ է։
Հզոր է Տիրոջ խոսքը, փորձված.
նա հովանավոր է բոլոր իրեն ապավինողներին։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Իմ նեղության մեջ
Ես աղոթեցի Տիրոջը,
Եվ Տերը լսեց ինձ։
Տիրոջն ասացի. «Դու ես Տերն իմ,
Քեզանից են բարիքներն իմ»։
Սրբերի, որ երկրի վրա են,
Եվ երևելիների հանդեպ է իմ ողջ փափագը։
նա է ուղղամիտների փրկությունը, վերակացու է լինում նրանց ընթացքին,
Buscar a perfeição em Cristo
Todos tropeçamos em muitas coisas, mas o alvo é a maturidade. Cristo é a fonte da salvação eterna para todos os que lhe obedecem.
քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։
Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծու և Հոր առաջ այս է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, իրեն անարատ պահել աշխարհից։
քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։
և կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության պատճառ դարձավ
Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս։ Ապա ե՛կ իմ հետևից»։
Vida íntegra
Que a vossa alegria seja completa! Vivam em harmonia, sejam irrepreensíveis — transformados pela renovação da mente.
Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և դուք կատարելապես ուրախ լինեք։
Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի»։
Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։
Բաժանումներ Կորնթոսի եկեղեցու մեջ
Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով։
Եվ այս բոլորի վրա ունեցե՛ք սերը, որ կապն է կատարելության։
Քրիստոսի խոնարհությունը և մեծությունը
Արդ, եթե կա մխիթարություն Քրիստոսով, եթե կա սիրո սփոփանք, եթե կա Հոգու հաղորդություն, եթե կա գթություն և ողորմություն, լիակատա՛ր դարձրեք իմ ուրախությունը. նո՛ւյնը խորհեք, նույն սե՛րն ունեցեք ձեր մեջ, եղե՛ք միաշունչ, միախորհուրդ։ Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն, միայն իր շահը չփնտրի, այլ յուրաքանչյուր ոք՝ նաև ընկերոջ շահը։ Ձեզնից յուրաքանչյուրը թող ա՛յն զգա, որ Քրիստոս Հիսուսի մեջ է, որ, լինելով Աստծու կերպարանքով, Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և մարդկային տեսքով հայտնվելով։
Ինքն իրեն խոնարհեցրեց՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ՝ խաչի մահ։
Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց անուն, որ վեր է բոլոր անուններից, որպեսզի Հիսուս Քրիստոսի անվանն ամեն ծունկ խոնարհվի՝ թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու։
Լույսի նման փայլել աշխարհում
Հետևաբար, սիրելինե՛րս, ինչպես որ ամեն տեսակետից հնազանդ եղաք, ոչ միայն իմ գալստյան ժամանակ, այլ առավել ևս այժմ, երբ հեռու եմ ձեզնից, ահով ու դողով աշխատե՛ք ինքներդ ձեր փրկության համար։ Որովհետև Աստված է, որ ներգործում է ձեր մեջ կամենալն ու կատարելն իր բարեհաճ ծրագրի։
Ամեն ինչ արե՛ք առանց տրտնջալու և հակաճառելու, որպեսզի լինեք անբասիր ու անարատ, Աստծու որդիներ, անմեղ՝ կամակոր ու խոտորված սերնդի մեջ։ Նրանց մեջ պիտի երևաք ինչպես լուսատուներն աշխարհում՝ կենաց խոսքն ամուր պահելով, որ իմ պարծանքը կլինի Քրիստոսի օրը, որ զուր տեղը չվազեցի և զուր տեղը չաշխատեցի։ Բայց եթե նույնիսկ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, որ դուք որպես զոհ Աստծուն եք մատուցում, ուրախ եմ և ուրախակից ձեր բոլորին։ Դուք նույնպես ուրախացե՛ք և ուրախակի՛ց եղեք ինձ։
Տիմոթեոսի և Եպափրոդիտոսի առաքելությունը
Բայց հույս ունեմ Տեր Հիսուսով՝ Տիմոթեոսին շուտափույթ ուղարկելու ձեզ մոտ, որպեսզի իմ սիրտն էլ հանգիստ լինի, երբ ձեր լուրերն իմանամ. որովհետև նրա նման սրտակից մեկը չունեմ, որ հարազատաբար հոգա ձեզ համար։ Մյուս բոլորն իրենց շահն են փնտրում և ո՛չ Հիսուս Քրիստոսինը։ Բայց դուք ևս գիտեք նրա հավատարմությունը, որովհետև ինչպես զավակը հորը կծառայեր, այնպես էլ նա ինձ հետ Ավետարանին ծառայեց։ Արդ, հույս ունեմ նրան ուղարկելու, հենց որ վիճակս հստականա։ Բայց համոզմունք ունեմ Տիրոջով, որ ինքս էլ շուտով կգամ։
Անհրաժեշտ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եպափրոդիտոսին՝ իմ եղբորը, գործակցին ու զինակցին, որին դուք ուղարկել էիք իմ կարիքները հոգալու համար, որովհետև նա էլ սաստիկ կարոտով փափագում էր ձեզ ամենքիդ տեսնել և մտահոգված էր, որ դուք լսել էիք իր հիվանդանալու մասին։ Իսկապես մերձիմահ հիվանդացավ, բայց Աստված ողորմեց նրան և ոչ միայն նրան, այլև ինձ, որպեսզի տրտմություն տրտմության վրա չունենամ։ Ահա թե ինչու շտապ ուղարկեցի նրան, որպեսզի, նրան դարձյալ տեսնելով, ուրախանաք, ես էլ այլևս չտրտմեմ։ Նրան Տիրոջով ընդունե՛ք լիակատար ուրախությամբ և այդպիսիներին պատվեք, որովհետև Տիրոջ գործի համար մինչև մահվան դուռը հասավ՝ կյանքը վտանգելով, որպեսզի ինձ ծառայելու հարցում ձեր պակասը լրացնի։
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։
քանի որ ինքը գիտի իմ ճանապարհը,
քննել-կշռել է ոսկու պես։
Կըմբռնեմ նրա պատվիրանները,
կընթանամ նրա ճանապարհներով ու էլ չեմ շեղվի։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.