Pular para o conteúdo
Publicidade

O marido

Por Bíblia Online

A Bíblia define o papel do marido com clareza: amar a esposa como Cristo amou a Igreja, ser fiel, protetor e líder servo no lar.

Amar como Cristo amou

Maridos, amai vossas mulheres como Cristo amou a Igreja e se entregou por ela. O amor do marido deve ser sacrificial e incondicional.

Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար,

Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում,

Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք իր մարմինը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես Քրիստոսն է սնում ու խնամում եկեղեցին,

Նույնը վերաբերում է ձեզնից ամեն մեկին, որ յուրաքանչյուր ոք իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինը ակնածի իր մարդուց։

Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը(Զաք. 8.16), որովհետև միմյանց անդամներ ենք։ Թե բարկանաք, չմեղանչե՛ք(Սաղ. 4.4). արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի, և սատանային առիթ մի՛ տվեք։ Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։ Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։ Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։

Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ ու հայհոյություն թող վերանա ձեզնից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։

Տղամարդի՛կ, սիրե՛ք ձեր կանանց և մի՛ դառնացրեք նրանց։

Կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես որ վայել է Տիրոջով։ Տղամարդի՛կ, սիրե՛ք ձեր կանանց և մի՛ դառնացրեք նրանց։

Եվ այս բոլորի վրա ունեցե՛ք սերը, որ կապն է կատարելության։

Fidelidade conjugal

O casamento é honroso e o leito conjugal é santo. O marido deve ser fiel à esposa da sua juventude em pensamento e ação.

Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։

Չորս նախազգուշացումներ

Ջուրը քո ամանի՛ց խմիր և քո ջրհորի ջրից։ Թող քո ջրերը բխեն քո աղբյուրից, և քո հրապարակը թող հոսեն քո ջրերը։ Դրանք միայն քոնը թող լինեն, և ո՛չ մի օտար չբաժանի քեզ հետ։ Քո ջրի աղբյուրը թող առանձի՛ն լինի, և ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ, եղնիկի պես սիրով և այծյամի պես շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, բազմապատիկ կլինես։ Մի՛ այցելիր օտարներին և մի՛ փարվիր այն կրծքին, որ քոնը չէ.

Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։

Բայց ես ձեզ ասում եմ. ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, ինքն է պատճառ դառնում, որ նա շնանա։ Եվ ով արձակված կնոջ հետ ամուսնանա, շնություն արած կլինի։

Ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։

Ամուսինը թող պարտքը կատարի իր կնոջ հանդեպ, նույնպես և կինը՝ իր ամուսնու հանդեպ. որովհետև կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինը, նույնպես և ամուսինը չէ իր մարմնի տերը, այլ կինը։

Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն ժամանակավորապես, փոխադարձ համաձայնությամբ, աղոթքի նվիրվելու նպատակով, և ապա միմյա՛նց վերադարձեք, որպեսզի սատանան ձեզ փորձության չենթարկի ձեր անժուժկալության պատճառով։

Իսկ ամուսնացած զույգերին ոչ թե ես, այլ Տերն է պատվիրում. ոչ մի կին ամուսնուց թող չբաժանվի։ Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնու մնա կամ դարձյալ իր ամուսնու հետ հաշտվի։ Եվ ամուսինն իր կնոջը չթողնի։ Բայց մյուսներին ես եմ պատվիրում, ոչ թե Տերը. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և իրեն հաճելի է ապրել նրա հետ, ապա իր կնոջը թող չթողնի։

Փախե՛ք պոռնկությունից։ Ամեն մեղք, որ մարդ գործում է, նրա մարմնից դուրս է, բայց ով պոռնկանում է, մեղանչում է իր մարմնի դեմ։

Convivência com sabedoria

O marido sábio vive com a esposa com entendimento, dando-lhe honra como co-herdeira da graça. A união conjugal reflete Cristo e a Igreja.

Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, իմաստությամբ ու փոխըմբռնումո՛վ ապրեք ձեր կանանց հետ, նրանց վերաբերվե՛ք իբրև դյուրաբեկ անոթի, հարգե՛ք իբրև կյանքի շնորհի բաժնեկիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք եղող բաներ չլինեն։

Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։

Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն, միայն իր շահը չփնտրի, այլ յուրաքանչյուր ոք՝ նաև ընկերոջ շահը։

Կյանքդ վայելի՛ր քո կնոջ հետ, որին սիրեցիր քո ունայն կյանքի այն բոլոր օրերին, որոնք արեգակի ներքո տրված են քեզ մինչև քո օրերի վախճանը, որովհետև դա է քո բաժինը քո կյանքի և քո վաստակի մեջ, որ ձեռք ես բերել արեգակի ներքո։

Ով բարի կին է գտել, շնորհ է գտել և ուրախություն ստացել Աստծուց։

Ով վանում է բարի կնոջը, վանում է բարիքը, իսկ ով շնացող կին պահի, անմիտ է և ամբարիշտ։

Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։

Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։

Զգուշացում կռապաշտությունից

Անհավատներին լծակից մի՛ եղեք, քանի որ ի՞նչ կապ կարող է լինել արդարության և անօրենության միջև, կամ ի՞նչ հաղորդակցություն կարող է լինել լույսի և խավարի միջև։

Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը, միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.