Pular para o conteúdo
Publicidade

Motivação

Por Bíblia Online

Motivação verdadeira vem de Deus. A Bíblia nos inspira a correr a carreira da fé com perseverança, sabendo que o Senhor fortalece, guia e recompensa os fiéis.

Força do alto

Tudo posso naquele que me fortalece. Deus dá poder aos fracos e renova a força dos cansados — Ele é a fonte de toda motivação.

Ամեն ինչ կարող եմ նրանով, որ զորացրեց ինձ։

Նա քաղցածներին ուժ է տալիս,

իսկ ցավ չունեցողներին՝ տրտմություն։

Երիտասարդները քաղց պիտի զգան,

մանուկները պիտի հոգնեն,

ընտիր քաջերն անզոր պիտի դառնան,

իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում,

նոր ուժ պիտի ստանան

և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես,

պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն,

պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։

Թող ցնծա իմ անձը Տիրոջով,

որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց,

որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին

և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։

Որովհետև Աստված է, որ ներգործում է ձեր մեջ կամենալն ու կատարելն իր բարեհաճ ծրագրի։

Correr para o alvo

Prossigo para o alvo, para o prêmio da soberana vocação de Deus em Cristo Jesus. A corrida da fé exige disciplina e foco.

Եղբայրնե՛ր, ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց բանն այն է, որ հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները. ուշադիր կերպով վազում եմ դեպի նպատակակետը, որին Աստված մեզ կոչել է Քրիստոս Հիսուսով։

Չգիտե՞ք, որ եթե մրցասպարեզում վազում են, բոլորն են վազում, բայց միայն մեկն է շահում մրցանակը. այնպե՛ս վազեք, որ հասնեք մրցանակի։ Մարզիկներն ամեն ինչում ժուժկալ են. նրանք սա անում են ապականելի դափնեպսակ ստանալու համար, իսկ մենք՝ անեղծ։ Արդ, ես ճիշտ այդպե՛ս եմ վազում, ոչ աննպատակ. մրցում եմ այնպե՛ս, ոչ թե օդը ծեծելով։ Բայց մարմինս ճնշումների եմ ենթարկում և զսպում, որպեսզի ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս անպիտան չլինեմ։

Աստված՝ մեր հայրը

Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմություն ունենք, դե՛ն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ. նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։ Ուրեմն մտաբերե՛ք Հիսուսին, որ այսպես համբերեց իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի թե հոգնեք և հուսալքվեք,

Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ համար և ոչ թե մարդկանց։

Propósito e missão

Deus tem planos de esperança para nós. Cada dia é oportunidade de fazer a sua vontade e avançar com confiança na missão.

քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,

Եվ ինչ էլ որ ուզեք իմ անունով, կկատարեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով։ Եթե որևէ բան խնդրեք իմ անունով, ես այն կկատարեմ»։

Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։

Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանցից, քանի որ Տերը՝ քո Աստվածն ինքը, պիտի գնա ձեր առջևից, ձեր մեջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»։

Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։

Անզգամ մարդը չի ճանաչի այս,

Եվ անմիտը չի ըմբռնի։

Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ի՛նչ եք ուտելու կամ ի՛նչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենը փնտրում են նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն։ Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։

Արդարև, երբ դեռ ձեզ մոտ էինք, ա՛յս էինք պատվիրում ձեզ. «Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի»։ Արդ, ձեզնից ոմանց մասին լսում ենք, թե անկարգ կյանքով են ապրում. որևէ գործ չեն կատարում, այլ ծուլորեն շրջում են։ Այդպիսիներին պատվիրում ու հորդորում ենք Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն և սեփական հացն ուտեն։

Բայց դուք, եղբայրնե՛ր, մի՛ ձանձրացեք բարիք գործելուց։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.