Pular para o conteúdo
Publicidade

Եսթեր 2

Երկու ներքինիների դավադրությունը

1 Մի օր Մուրթքեն ապարանքում հանգստանում էր թագավորի երկու ներքինիներ Գաբաթի և Թառայի հետ, որոնք թագավորի ապարանքի պահապաններն էին։ 2 Եվ երբ Մուրթքեն տեղեկացավ ներքինիների մտադրության և նրանց սրտի ցանկության մասին, թե պատրաստվել են ձեռք բարձրացրել Արտաշես թագավորի վրա, նրանց ցանկության մասին հայտնեց արքային։ 3 Թագավորը հարցաքննեց երկու ներքինիներին. նրանք խոստովանեցին, և հրամայեց ձերբակալել նրանց։ 4 Ապա թագավորն այս ամենն արձանագրեց հիշատակարաններում, Մուրթքեն նույնպես գրեց այդ բաների մասին։ 5 Այնուհետև թագավորը հրամայեց Մուրթքեին ավելի մեծ զգուշությամբ հոգ տանել արքունիքին և նրան պարգևներ տվեց։ 6 Իսկ Ամադովթի որդի Համան Բովկեցին, որ մեծ փառք էր վայելում արքայի առաջ, ցանկացավ երկու ներքինիների պատճառով չարչարել Մուրթքեին և նրա ժողովրդին։

Todos os capítulos de Եսթեր 21
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.