Não desista!
'Não desista!' é o grito do céu para a terra. Deus nos encoraja a perseverar na fé, na oração e na esperança, porque a vitória pertence aos que não se rendem.
Força na fraqueza
Os que esperam no Senhor renovam as forças. Deus não se cansa nem se fatiga — Ele dá poder aos fracos e vigor aos cansados.
Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր,
որ հավիտենական Աստվածը,
երկրի սահմանները հաստատող Աստվածը
ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում.
նրա իմաստությունն անքննելի է։
Նա քաղցածներին ուժ է տալիս,
իսկ ցավ չունեցողներին՝ տրտմություն։
Երիտասարդները քաղց պիտի զգան,
մանուկները պիտի հոգնեն,
ընտիր քաջերն անզոր պիտի դառնան,
իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում,
նոր ուժ պիտի ստանան
և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես,
պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն,
պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
որովհետև սուրբ ժողովուրդը պիտի բնակվի Սիոնում։
Երուսաղեմը լացով պաղատեց,
թե՝ ողորմի՛ր ինձ։
Պիտի ողորմի քեզ,
պիտի գթա քո ձայնին ու աղաղակին,
հենց որ տեսնի ու լսի քեզ։
Տերը խոստանում է փրկել իր ժողովրդին
Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ.
«Մի՛ վախեցիր,
որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։
Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ,
և գետերը քեզ չեն խեղդի.
եթե կրակի միջով անցնես, չես այրվի,
և նրա բոցը քեզ չի կիզի.
որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը՝
Իսրայելի Սուրբը, քեզ փրկողը։
Եգիպտոսն ու Եթովպիան որպես փրկագին տվեցի քեզ համար
և Սուհենը քեզ հետ փոխանակեցի։
Գիտեմ չքավորության մեջ ապրել, գիտեմ առատության մեջ ապրել. ամեն ինչում և ամեն բանի սովորել եմ՝ թե՛ հագենալ, թե՛ քաղցել, թե՛ առատության, թե՛ չքավորության։ Ամեն ինչ կարող եմ նրանով, որ զորացրեց ինձ։
Ապրել հավատով
Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։ Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։ Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե տեսանելի, այլ անտեսանելի բաների վրա, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելի բաները՝ հավիտենական։
Perseverança na fé
Não perca a confiança, pois ela tem grande recompensa. O justo viverá pela fé, e quem perseverar até o fim será salvo.
Արդ, մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որի մեջ մեծ վարձատրության հատուցում կա։
Ամուր պահենք աներեր հույսի դավանությունը, քանի որ հավատարիմ է նա, ով խոստացավ։ Եվ հոգ տանենք միմյանց՝ սիրո և բարի գործերի հորդորելով և զանց չառնենք մեկտեղ հավաքվելը, ինչպես սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմյանց, և այդ այնքան ավելի, որքան տեսնում եք Տիրոջ օրվա մոտենալը։
Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։
Քրիստոսը՝ մեծ Քահանայապետ
Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր, և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է խոկումները և սրտի մտադրությունները։
Չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև եթե չթուլանանք, իր ժամանակին կհնձենք։
Ահա շուտով գալիս եմ. պահի՛ր, ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք չառնի քո պսակը։
Եվ այստեղ է սրբերի համբերությունը, որոնք պահում են Աստծու պատվիրանները և Հիսուսի հանդեպ հավատը»։
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։
Deus é refúgio
O Senhor é nosso refúgio e fortaleza. Ele ouve nossas orações, nos consola nas tribulações e transforma choro em dança.
Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների
Ինքն է դատում աշխարհն արդարությամբ
Եվ ժողովրդին՝ ուղղամտությամբ։
Տերը տնանկին ապավեն եղավ
Եվ օգնական՝ նեղության պահին։
Երանի՜ նրան, ով իր ցանկությունը նրանցով լցրեց.
Չեն ամաչելու, երբ դռան մոտ խոսեն
Նրանց թշնամիներն իրենց հետ։
Vitória em Cristo
Jesus venceu o mundo e nos dá vitória. Para Deus nada é impossível, e Ele faz infinitamente mais do que pedimos ou pensamos.
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։
Սրանից նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին և այլևս նրա հետ չէին շրջում։ Հիսուսը տասներկու աշակերտներին ասաց. «Մի՞թե դուք էլ եք ուզում գնալ»։ Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։
Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։
Խնդրե՛ք, և ձեզ կտրվի, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեր առաջ կբացվի, որովհետև, ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրա առաջ կբացվի։
Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք և սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։
Հիսուսը հայացքը հառեց նրանց վրա և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն ինչ հնարավոր է»։
որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»։
Esperança e transformação
O Senhor completa a boa obra que começou em nós. Ele faz novas todas as coisas e dá esperança para o futuro.
Վստահ եմ, որ Ով բարի գործերի սկիզբը դրեց ձեր մեջ, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։
Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։
Նոր երկինք, նոր երկիր
Տեսա նոր երկինք ու նոր երկիր, քանի որ առաջին երկինքն ու երկիրն անցել էին, և ծով չկար այլևս։ Եվ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծու մոտից և երկնքից, ինչպես իր փեսայի համար զարդարված ու պատրաստված հարսը։ Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չպիտի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք չպիտի լինեն, քանի որ նախկինն անցավ»։
Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ,
որոնք սպասում են իրեն նեղության օրը.
և ճանաչում է իրենից երկյուղածներին։
քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,
Արդ, դուք զորացե՛ք, ու ձեր ձեռքերը թող չթուլանան, քանզի ձեր գործերը վարձ են ունենալու»։
Permanecendo firme
Persevere na oração, firme-se na Palavra e fortaleça-se na graça de Cristo. A fé vem pelo ouvir, e o ouvir pela Palavra de Deus.
ջանասիրության մեջ՝ չծուլանալ։ Հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք, հույսո՛վ ուրախացեք. նեղությանը համբերե՛ք, հարատև աղոթե՛ք.
հույսո՛վ ուրախացեք. նեղությանը համբերե՛ք, հարատև աղոթե՛ք.
Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ»(Բ Օր. 32.35),- ասում է Տերը։
Հավատը, ուրեմն, քարոզությունը լսելուց է, և քարոզությունը՝ Քրիստոսի խոսքից։
Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն.
Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի։
Որպես օրինա՛կ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որոնք լսեցիր ինձնից այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։ Պահի՛ր բարի ավանդը Սուրբ Հոգու օգնությամբ, որ բնակվում է մեր մեջ։
Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ մեզ սիրեց և հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց իր շնորհով, թող ձեր սրտերը մխիթարի և զորացնի ամեն բարի գործի և ամեն բարի խոսքի մեջ։
Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։
Եվ այս է այն վստահությունը, որ մենք ունենք նրա հանդեպ. այն, որ ինչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի. և որովհետև գիտենք, որ լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաև, որ կստանանք այն խնդրանքների պատասխանը, որ հայցեցինք նրանից։
միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.