1 Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների
2 Բոլոր հեթանոսնե՛ր, ծափահարե՛ք,
Ցնծության ձայնով դիմե՛ք Աստծուն,
3 Տերը բարձրյալ է, Տերն ահարկու.
Մեծ թագավոր՝ ողջ երկրի վրա։
4 Մեզ հնազանդեցրեց ժողովուրդներին
Եվ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց։
5 Մեզ իրեն որպես ժառանգություն ընտրեց,
Հակոբի գեղեցկությունները, որ և սիրեց։
6 Աստված համբարձվեց օրհնությամբ,
Մեր Տերը՝ փողի ձայնով։
7 Սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն,
Սաղմո՛ս երգեցեք մեր թագավորին, սաղմո՛ս երգեցեք։
8 Ողջ երկրի վրա մեծ թագավորն Աստված է.
Նրան սաղմո՛ս երգեցեք իմաստությամբ։
9 Թագավորեց Աստված հեթանոսների վրա,
Աստված նստեց իր սրբության Աթոռի վրա։
10 Ժողովուրդների իշխանները հավաքվեցին
Աբրահամի Աստծու մոտ,
Քանզի Աստծու զորությունները
Երկրից շատ ավելի բարձրացան։