Pular para o conteúdo
Publicidade

Nascimento

Por Bíblia Online

O nascimento é obra das mãos de Deus. Cada criança é formada por Ele no ventre materno com propósito e amor. A Bíblia celebra a vida desde a concepção até a eternidade.

O nascimento de Jesus

O maior nascimento da história mudou o curso da humanidade. Jesus nasceu de uma virgem pelo poder do Espírito Santo, conforme as profecias.

Հիսուսի ծնունդը

Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Հովսեփը՝ նրա ամուսինը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել, մտածեց լռելյայն արձակել նրան։ Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։

Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից Եսայի մարգարեի միջոցով ասվածը.

«Ահա կույսը կհղիանա

և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել»(Ես. 7.14),

որ նշանակում է «Աստված մեզ հետ»։

Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայել էր իրեն, և իր մոտ առավ իր կնոջը, բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, որի անունը Հիսուս դրեց։

Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն.

Հիսուսի ծննդյան ավետումը

Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, Մարիամ անունով մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ։

Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։

Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս կպատահի ինձ այդ, քանի որ տղամարդ չեմ ճանաչում»։ Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։

Formados desde o ventre

Deus nos teceu no ventre de nossa mãe. Antes de nascermos, Ele já nos conhecia e nos separou para um propósito sagrado.

Ես գիտեմ, Տե՜ր, որ դու ես տեսնում

Աղքատի դատաստանը և տնանկի իրավունքը։

Արդարները պիտի գոհություն մատուցեն քո անվանը,

Ուղղամիտները քո դիմաց պիտի բնակվեն։

«Քեզ դեռ որովայնում չստեղծած՝ ընտրեցի քեզ,

և դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ

ու հեթանոսներին մարգարե կարգեցի»։

Կիջնի անձրևի պես գեղմի վրա

Եվ ինչպես ցող երկիրը կցողի։

«Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի՞ գթա իր որովայնի ծնունդներին,

և եթե կինը մոռանալու էլ լինի այդ,

ես, սակայն, քեզ չեմ մոռանա,-

ասում է Տերը։-

«Ես տվեցի քեզ այդ հույսը,

բայց դու ինձ չհիշեցիր,-

ասում է Տերը.-

մի՞թե ես չստեղծեցի ամուլին և ծննդկանին»,-

ասում է քո Աստվածը։

Crianças — bênção e promessa

Jesus acolheu as crianças e disse: delas é o Reino dos céus. Os filhos são herança do Senhor e motivo de alegria para os pais.

Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ ինձ մոտ գան, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը»։

Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս մանուկն է, նա՛ է մեծ երկնքի արքայության մեջ։ Եվ ով իմ անունով մի այսպիսի մանկան ընդունի, ի՛նձ ընդունած կլինի։

Եվ նրանց իր գիրկն առնելով՝ ձեռքը նրանց վրա դրեց և օրհնեց։

Քո կինը վայելուչ այգու պես է քո տան անկյունում,

Քո որդիները՝ նորատունկ ձիթենիների պես՝ քո սեղանի շուրջը։

ահա այս մանկան համար։ Տերը կատարեց իրենից հայցած իմ խնդրանքը։

Ծովի ալիքները սքանչելի եղան

Բազում ջրերի ձայնից։

Սքանչելի ես դու բարձունքներում, Տե՛ր,

Nascer de novo

Jesus ensinou que é preciso nascer de novo para ver o Reino de Deus. O novo nascimento é espiritual — pelo Espírito e pela Palavra.

Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծու արքայությունը տեսնել»։

Երբ կինը երկունքի ցավերի մեջ է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամն արդեն հասել է. բայց երբ մանկանը ծնի, ուրախության շնորհիվ նեղության մասին այլևս չի հիշի, քանզի աշխարհում մի մարդ էլ ծնվեց։

Աստծուց ծնված ամեն ոք մեղք չի գործում, որովհետև Նրա սերմը մնում է նրա մեջ. չի էլ կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։

օրհներգե՛ք նրան ու օրհնաբանե՛ք նրան,

պատմե՛ք բոլորին Տիրոջ սքանչելագործությունները։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.