Nova aliança
A Nova Aliança é o pacto de graça que Deus estabeleceu através de Jesus Cristo. Diferente da antiga, ela é escrita no coração, mediada pelo sangue de Cristo e acessível a todos.
A profecia da Nova Aliança
Jeremias profetizou uma aliança nova em que Deus escreveria sua lei no coração do povo. Essa promessa se cumpriu em Cristo.
Ահավասիկ օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ։ Ոչ թե ըստ այն ուխտի, որ ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ նրանց հանելու եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հավատարիմ չմնացին, ու ես նրանց անտես արեցի,- ասում է Տերը,- այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը,- իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։ Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ "Ճանաչի՛ր Տիրոջը", քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։
Բայց արդ, Հիսուսն ավելի բարձր սպասավորության հասավ, քանի որ միջնորդ է առավել լավ ուխտի, ուխտ, որ լավագույն խոստումների վրա հիմնվեց։ Եթե առաջինն անթերի լիներ, ապա երկրորդի համար տեղ չէր փնտրվի։
Արդ, նոր ուխտի մասին խոսելով՝ նա հին դարձրեց առաջինը. իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալու։
Այդ նույն չափով Հիսուսը երաշխավոր եղավ լավագույն մի ուխտի։
Selada com sangue
Jesus instituiu a Nova Aliança na Última Ceia: 'Este cálice é a nova aliança no meu sangue.' Seu sacrifício é definitivo e perfeito.
Նույնպես և ընթրիքից հետո բաժակը վերցրեց և ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է, որ կնքվում է ձեզ համար թափված իմ արյունով։
Ապա բաժակ վերցնելով՝ գոհացավ, տվեց նրանց՝ ասելով. «Խմե՛ք դրանից ամենքդ, որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար։
որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը մահացու գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն։ Ահա թե ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։
Որովհետև ուր որ կտակ կա, կտակարարի մահը պետք է հաստատվի, քանի որ կտակը հետմահու է ուժի մեջ, ապա թե ոչ այն ինչպե՞ս ուժի մեջ կմտնի, քանի դեռ կտակարարը կենդանի է։ Ուստի և առաջին ուխտն առանց արյան չէր նվիրագործվի։ Երբ բոլոր պատվիրանները Մովսեսի կողմից ծանուցվեցին ժողովրդին, նա, վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ, ցանեց հենց Օրենքի գրքի և ամբողջ ժողովրդի վրա և ասաց. «Սա է արյունը ուխտի, որն Աստված ձեզ պատվիրեց»։
Արդարև, գալիք բարիքների ստվերն էր Օրենքը և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը. այն նույն զոհերը, որ մատուցում էին տարեցտարի, չէին կարող կատարյալ դարձնել մատուցողներին, ապա թե ոչ՝ նրանք կդադարեին մատուցելուց, քանի որ պաշտամունք մատուցողները մեկ անգամ մաքրված լինելով՝ այնուհետև մեղքի համար ոչ մի խղճահարություն չէին ունենա։ Սակայն նրանք տարեցտարի այդ զոհերով վերստին մեղքի հիշողության տակ էին մնում, քանի որ նոխազների և ցուլերի արյունը չէր կարող վերացնել մեղքերը։
Reconciliação e vida nova
Pela Nova Aliança somos reconciliados com Deus, trazidos para perto pelo sangue de Cristo e feitos embaixadores da reconciliação.
Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։ Եվ ամեն ինչ Աստծուց է, որ մեզ հաշտեցրեց իր հետ Քրիստոսի միջոցով և մեզ տվեց հաշտության պաշտոնը։ Արդարև, Աստված ինքն էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ և հաշվի չառավ նրանց մեղքերը ու մեզ տվեց հաշտության խոսքը։ Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։ Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։
Այսպիսի մի վստահություն ունենք առ Աստված Քրիստոսի միջոցով. չենք մտածում, թե կարող ենք մեր ուժերով ինչ-որ բան անել, այլ Աստծուց է մեր կարողությունը։ Նա մեզ նաև կարող դարձրեց լինելու նոր Ուխտի ծառաներ, ոչ թե գրով, այլ Հոգով, քանի որ գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։
Մեկ՝ Հիսուս Քրիստոսով
Ուստի հիշեցե՛ք, որ մի ժամանակ դուք հեթանոս էիք մարմնով, որ անթլփատություն է կոչվում՝ մարմնի վրա ձեռքով կատարված թլփատության համեմատ, որովհետև այդ ժամանակ առանց Քրիստոսի էիք, մաս չէիք կազմում Իսրայելի ընտրյալ ժողովրդին, օտար էիք խոստման ուխտերին, աշխարհում ապրում էիք առանց որևէ հույսի և առանց Աստծու։ Իսկ այժմ Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռու էիք, մերձավոր դարձաք Քրիստոսի արյամբ։
Սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քավության համար։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.