Pular para o conteúdo
Publicidade

A nova jerusalém

Por Bíblia Online

A Nova Jerusalém é a cidade de Deus que desce do céu, morada eterna dos redimidos. Nela não haverá mar, morte, choro nem dor — Deus habitará com seu povo para sempre.

A cidade celestial

João viu a santa cidade, a Nova Jerusalém, descendo do céu como noiva adornada para o esposo. Ali Deus morará com seu povo.

Եվ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծու մոտից և երկնքից, ինչպես իր փեսայի համար զարդարված ու պատրաստված հարսը։ Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չպիտի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք չպիտի լինեն, քանի որ նախկինն անցավ»։

Եվ Հոգին եկավ ինձ վրա ու տարավ դեպի մի բարձր ու մեծ լեռ և ցույց տվեց ինձ մեծ ու սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։ Այն ուներ Աստծու փառքը, և նրա մեջ կար մի լուսավորություն՝ նման թանկարժեք քարերի, ինչպես բյուրեղյա ու կենդանի հասպիս քարը։ Նրա պարիսպը մեծ էր ու բարձր, ուներ տասներկու դուռ, վրան՝ տասներկու հրեշտակներ, որոնցից յուրաքանչյուրի անունը գրված էր դռների վրա՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի անունների։ Արևելյան կողմից՝ երեք դուռ, հյուսիսայինից՝ երեք դուռ, հարավայինից՝ երեք դուռ և արևմտյանից՝ երեք դուռ։ Քաղաքի պարիսպն ուներ տասներկու հիմնաքարեր, նրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների անունները։

Քաղաքի մեջ տաճար չտեսա, քանզի Տերը՝ Ամենակալ Աստված, և Գառն էին տաճար նրա մեջ։ Եվ քաղաքին լուսավորելու համար արեգակ ու լուսին պետք չէին, քանզի Աստծու փառքն էր լուսավորում քաղաքը ամեն ժամ, և Գառը ճրագ էր նրա մեջ։

Կենդանի ջրի գետը և կենաց ծառը

Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից։ Այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով, իսկ գետի եզերքին՝ երկու ափերին, կար կենաց ծառը, որ տասներկու պտուղ էր տալիս. ամսեամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևն ազգերի բուժման համար էր։

Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու և նրա Գառան գահը նրա մեջ է լինելու, իսկ նրա ծառաները պաշտելու են նրան. նրանք դեմքով պիտի ճանաչեն նրան, և նրա անունը գրված պիտի լինի նրանց ճակատներին։ Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։

A pátria celestial

Os patriarcas aguardavam uma cidade que tem fundamentos, cujo arquiteto e construtor é Deus. Nosso lar eterno está além desta vida.

Հիրավի, ավելի լավ տեղ են տենչում, այսինքն՝ երկնավոր մի վայր։ Ահա թե ինչու Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար։

Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին, հրեշտակների բյուրավոր բանակներին, երկնքում գրված անդրանիկների հանդիսավոր ժողովին, բոլորի դատավոր Աստծուն, կատարելության հասած արդարների հոգիներին և Հիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, և նրա արյան հեղումին, որ ավելի խոսուն է, քան արյունն Աբելի։

Իսկ վերին Երուսաղեմն ազատ է և մեր բոլորի մայրն է։

Հիսուսը՝ Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք

«Թող չխռովվեն ձեր սրտերը. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ։ Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. այլապես ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. Եվ եթե գնամ ու ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ պիտի գամ և ձեզ վերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։

A glória da Nova Jerusalém

Deus habitará no meio do seu povo. Sua presença será a luz da cidade, e o rio da vida fluirá do trono de Deus e do Cordeiro.

Մեզ հնազանդեցրեց ժողովուրդներին

Եվ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց։

Ընդհանուր շրջագիծը՝ տասնութ հազար ձողաչափ։ Եվ այդ օրից քաղաքի անունը կլինի "Տերն այնտեղ է"»։

Տիրոջ վերադարձի հրավեր

«Հե՛յ, հե՛յ, փախե՛ք հյուսիսի երկրից,- ասում է Տերը,-

քանի որ երկնքի չորս հողմերից

կհավաքեմ ձեզ,- ասում է Տերը։

Դեպի Սիոն դիմելով փրկվե՛ք,

Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։

Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. «Փառքի հետևից ինձ արձակեց դեպի այն ազգերը, որ կողոպտեցին ձեզ, որովհետև ով մոտենա ձեզ, նման է նրան, ով հարվածում է իր աչքի բիբին։

Ահա շուտով գալիս եմ. պահի՛ր, ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք չառնի քո պսակը։ Հաղթողին իմ Աստծու սրբարանի սյունը պիտի դարձնեմ, և նա այնտեղից այլևս դուրս չի գալու, և նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղեմի, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծուց, և նրա անունը նոր է»։

Եվ եթե մեկը բան պակասեցնի այս գրքի մարգարեության խոսքերից, Աստված պիտի պակասեցնի և կտրի նրա բաժինը կենաց ծառից և սուրբ քաղաքից, ինչպես գրված է այս գրքում։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.