Salvador
Jesus é o Salvador do mundo. Desde a manjedoura até a cruz e a ressurreição, toda a Escritura aponta para Aquele que veio buscar e salvar o que se havia perdido.
O Salvador nasceu
Na plenitude dos tempos, Deus enviou seu Filho ao mundo. O anjo declarou: 'Hoje vos nasceu um Salvador, que é Cristo, o Senhor.'
Քանզի այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալն է՝ Տերը։
որ, լինելով Աստծու կերպարանքով, Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և մարդկային տեսքով հայտնվելով։
Ինքն իրեն խոնարհեցրեց՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ՝ խաչի մահ։
«Ես եմ Տերը՝ քո Աստվածը,
որ հաստատեցի երկինքը և ստեղծեցի երկիրը,
որի ձեռքերն արարեցին երկնքի բոլոր զորությունները,
բայց ցույց չտվեցի քեզ՝ նրանց հետևից գնալու համար.
ես հանեցի քեզ եգիպտացիների երկրից.
ոչ մի աստծու, ինձնից բացի, չճանաչես,
և ինձնից բացի, փրկիչ չկա։
O sacrifício redentor
Jesus deu a própria vida por nós. Ele é a propiciação pelos nossos pecados e o autor da salvação eterna para todos os que lhe obedecem.
և նա՛ է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև ամբողջ աշխարհի։
Սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քավության համար։
Որովհետև, եթե հաշտվեցինք Աստծու հետ իր Որդու մահվամբ այն ժամանակ, երբ թշնամի էինք իրեն, որչա՜փ առավել փրկված կլինենք նրա կյանքով, երբ արդեն հաշտված ենք։
Իմացե՛ք, որ ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից, այլ Քրիստոսի թանկագին արյամբ՝ իբրև անբիծ և անարատ գառան.
Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,
Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև. ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար։
O caminho da salvação
Jesus é o mediador da nova aliança. Ele vive para interceder por nós e pode salvar perfeitamente todos os que se achegam a Deus por meio dele.
և կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության պատճառ դարձավ
Ուստի և կարող է իր միջոցով Աստծուն մոտեցողներին մեկընդմիշտ փրկել, քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխոս լինելու նրանց համար։
Ահա թե ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։
նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։
Քանի որ բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից, բայց ձրի արդարացվում են նրա շնորհով, Քրիստոս Հիսուսով իրագործված փրկության միջոցով։
Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր ողջ մնացի՝ վկայելով փոքրին ու մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին, որ Քրիստոսը չարչարվելու է, և մեռելներից առաջին հարություն առնողը լույս է ավետարանելու ժողովրդին ու հեթանոսներին»։
Հրեշտակը դիմեց կանանց և ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։
քանի որ գիտեմ՝ հավերժական է
նա, ով երկրի վրա եղծում է ինձ՝
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.