15 Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներ են։ Ի՞նչ է, Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնիկի անդամնե՞ր դարձնենք։ Քա՛վ լիցի։ 16 Թե՞ չգիտեք, որ ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մեկ մարմին է դառնում։ «Երկուսը մեկ մարմին կլինեն»(Ծնն. 2.24),- ասում է Սուրբ Գիրքը։ 17 Իսկ ով մերձենում է Տիրոջը, մեկ հոգի է դառնում նրա հետ։ 18 Փախե՛ք պոռնկությունից։ Ամեն մեղք, որ մարդ գործում է, նրա մարմնից դուրս է, բայց ով պոռնկանում է, մեղանչում է իր մարմնի դեմ։ 19 Թե՞ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց եք ստացել, և ինքներդ ձեր տերը չեք, 20 որովհետև մեծ գնով գնվեցիք։ Փառավորե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ։
Publicidade