21 որովհետև հենց այդ բանի համար կոչվեցիք, քանզի Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք։ 22 Նա «մեղք չգործեց, և նրա բերանում նենգությունը տեղ չգտավ»(Ես. 53.9)։ 23 Նախատվելով՝ նա չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդար դատավորին։
Publicidade