Pular para o conteúdo
Publicidade

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18

Անձրև տեղաց

41 Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետև անձրևի ձայն է լսվում»։ 42 Աքաաբը ելավ, որ ուտի և խմի, իսկ Եղիան բարձրացավ Կարմելոս լեռան գագաթը։ Նա մինչև գետին խոնարհվեց, երեսն առավ ծնկների մեջ 43 ու ասաց իր ծառային. «Ելի՛ր ու նայի՛ր ծով տանող ճանապարհի կողմը»։ Ծառան ելավ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկա»։ Եղիան ասաց. «Դու յոթ անգա՛մ արա դա»։ 44 Ծառան յոթ անգամ գնաց և այնպես պատահեց, որ յոթերորդ անգամը հազիվ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր կաթեցնում։ Եղիան ասաց. «Գնա՛ ու ասա՛ Աքաաբին՝ "Լծի՛ր քո կառքերը և հեռացի՛ր, որ անձրևի չբռնվես"»։ 45 Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և սաստիկ անձրև սկսեց տեղալ։ Աքաաբը լալով գնաց Հեզրայել։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também