Pular para o conteúdo
Publicidade

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

Եղիան Սինա լեռան վրա

1 Աքաաբը իր կնոջը՝ Հեզաբելին, պատմեց այն ամենը, ինչ Եղիան արել էր, և թե ինչպես նա բոլոր մարգարեներին սրակոտոր էր արել։ 2 Հեզաբելը սուրհանդակ ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Եթե դու Եղիան ես, իսկ ես՝ Հեզաբելը, ապա թող աստվածներն ինձ այսպես ու այսպես անեն և դեռ ավելին, եթե վաղը այս ժամին քեզ չանեմ այն, ինչ մարգարեներից յուրաքանչյուրին արեցիր դու»։ 3 Եղիան վախեցավ, ելավ գնաց այդտեղից, եկավ Հուդայի Բերսաբեե քաղաքը։ Այնտեղ թողնելով իր ծառային՝ 4 ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց դեպի անապատ և նստեց բևեկնի մի ծառի տակ։ Նա իր մահը ցանկացավ՝ ասելով. «Բավական է, Տե՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, քանզի ես իմ հայրերից ավելի լավ չեմ»։ 5 Նա քուն մտավ, ննջեց ծառի տակ։ Եվ ահա մեկը մոտեցավ նրան և ասաց. «Ելի՛ր ու կե՛ր»։ 6 Եղիան նայեց և տեսավ իր սնարից կախված հաճարի նկանակ և ջրի կուժ։ Նա ելավ, կերավ, խմեց և դարձյալ ննջեց։ 7 Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ մոտեցավ նրան և ասաց. «Ելի՛ր, կե՛ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»։ 8 Նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչև Աստծու լեռը՝ Քորեբ։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também