Pular para o conteúdo
Publicidade

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

11 Այդ գիշեր Սավուղը մարդ ուղարկեց Դավթի տուն, որ հետևեն և առավոտյան սպանեն նրան։ Դավթի կին Մեղքողը, այդ մասին նրան հայտնելով, ասաց. «Եթե այս գիշեր ինքդ քեզ չփրկես, վաղը կմեռնես»։ 12 Մեղքողը Դավթին պատուհանից իջեցրեց, և նա փախչելով փրկվեց։ 13 Մեղքողը մի խրտվիլակ բերեց ու դրեց մահճի վրա, նաև այծի լյարդ ու սնարին՝ մազի կծիկ և ծածկոցով ծածկեց։ 14 Սավուղը մարդ ուղարկեց Դավթին բռնելու. եկան Սավուղին ասացին, թե նա հիվանդ է։ 15 Դարձյալ մարդ ուղարկեց Դավթի հետևից՝ ասելով. «Մահիճով հանդերձ նրան ինձ մո՛տ բերեք, որ սպանեմ»։ 16 Մարդիկ եկան և տեսան, որ մահճի մեջ խրտվիլակ էր դրված, այծի լյարդ և սնարին՝ մազի կծիկ։ 17 Սավուղը Մեղքողին ասաց. «Ինչո՞ւ ինձ այսպես խաբեցիր, իմ թշնամուն բաց թողեցիր, և նա փրկվեց»։ Մեղքողը Սավուղին ասաց. «Նա ասաց. "Արձակի՛ր ինձ, ապա թե ոչ, քեզ կսպանեմ"»։

18 Դավիթը փախչելով փրկվեց, եկավ Արիմաթեմ՝ Սամուելի մոտ, նրան պատմեց ամեն ինչ, որ Սավուղն արել էր իր նկատմամբ։ Սամուելն ու Դավիթը գնացին ու բնակվեցին Ռամայի Նավաթ բնակավայրում։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também