Pular para o conteúdo
Publicidade

Ա Թագավորների 5

6 Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ Ազովտոսի վրա. թութքով հիվանդացրեց նրանց, նրանց դաշտերում վխտալ տվեց մկներին, և քաղաքում մահ ու խառնակություն եղավ։ 7 Այս դեպքը տեսնելով՝ Ազովտոսի բնակիչներն ասացին. «Աստծու տապանակը թող չմնա մեզ մոտ, քանի որ Նրա ձեռքը բարձրացավ մեր և մեր աստծու՝ Դագովնի վրա»։ 8 Նրանք մարդ ուղարկեցին և այլազգիների բոլոր իշխաններին իրենց մոտ հավաքելով՝ ասացին. «Իսրայելի Աստծու տապանակն ի՞նչ անենք»։ Գեթացիներն ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը թող մեզ մոտ փոխադրվի»։ Եվ Աստծու տապանակը փոխադրվեց Գեթ։ 9 Երբ տապանակն այնտեղ փոխադրվեց, Տիրոջ ձեռքը բարձրացավ այդ քաղաքի վրա. շատ մեծ խռովություն բարձրացավ, Տերը քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծերը, չարչարեց, նրանց հարվածեց թութքով, և գեթացիները թութքով տառապեցին։

10 Աստծու տապանակը ուղարկեցին Ասկաղոն։ Երբ Աստծու տապանակը մտավ Ասկաղոն, ասկաղոնացիները բողոք բարձրացրին՝ ասելով. «Իսրայելի Աստծու տապանակն ինչո՞ւ մեզ մոտ բերեցիք, որ մեզ և մեր ժողովրդին սպանեք»։ 11 Մարդ ուղարկեցին, հավաքեցին այլազգիների բոլոր իշխաններին ու ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը հե՛տ ուղարկեք, թող մնա իր տեղում, որ մեզ ու մեր ժողովրդին չկոտորի»։ Մի մահառիթ սոսկում էր պատել ամբողջ քաղաքն այն բանից հետո, երբ Իսրայելի Աստծու տապանակը այնտեղ էր մտել։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também