Աղոթել բոլոր մարդկանց համար
1 Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթք, խնդրանք, պաղատանք, գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, 2 մանավանդ թագավորների ու բոլոր նրանց համար, ովքեր իշխանության գլուխ են կանգնած, որպեսզի մեր կյանքը վարենք խաղաղությամբ ու հանդարտությամբ, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ։