7 Որպես Քրիստոսի առաքյալներ՝ կարող էինք ծանրություն դառնալ ձեզ վրա, բայց ձեր մեջ համեստ եղանք։ Ճիշտ ինչպես ստնտուն, որ մանուկների է կերակրում, 8 այնպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք գորովանքով. ոչ միայն պատրաստ էինք ձեզ տալ Աստծու Ավետարանը, այլև մեր իսկ կյանքը, քանի որ մեզ սիրելիներ դարձաք։
Publicidade