3 որովհետև Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը. որ դուք հեռու մնաք պոռնկությունից, 4 որ ձեզնից յուրաքանչյուր ոք ամուսնանա սրբությամբ ու պատվով, 5 ոչ ցանկության կրքով՝ հեթանոսների նման, որոնք չեն ճանաչում Աստծուն, 6 որ ոչ ոք չափը չանցնի և այդ հարցում դիպչի իր եղբոր պատվին, որովհետև Տերը վրեժխնդիր է այդ ամենի համար, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և հաստատեցինք։ 7 Արդարև, Աստված մեզ չհրավիրեց պղծության, այլ սրբության։
Publicidade