21 Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ և սաղմոսերգուներ ու օրհներգուներ կարգեց, որ զորքի առջևից ընթանալիս փառք տան ու օրհնաբանեն սրբությունները։ Նրանք ասում էին. «Փառաբանենք Տիրոջը, քանզի նրա ողորմությունը հավիտյան է»։
22 Երբ նրանք սկսեցին օրհնաբանել ու փառաբանել Տիրոջը, Տերը իրար դեմ հանեց ամովնացիներին, մովաբացիներին ու Սեիր լեռան բնակիչներին, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու։