5 Ինձ պաշարեցին մահվան կործանումները,
ինձ խռովեցրին անօրենության հեղեղները։
6 Մահվան երկունքն ինձ պատեց,
մահվան որոգայթներն ինձ հասան։
7 Իմ նեղության մեջ Տիրոջը պիտի դիմեմ,
իմ Աստծուն աղաղակեմ,
և նա իր սուրբ տաճարից կլսի իմ ձայնը,
իմ աղաղակը նրա ականջին կհասնի։