12 Այդ մասին հայտնեցին Դավթին՝ ասելով. «Տերն Աստծու տապանակի համար օրհնել է Աբեդդարի տունն ու նրա ունեցած ամեն ինչը»։ Դավիթը գնաց, Տիրոջ տապանակը հանեց Աբեդդարի տնից և ուրախությամբ բերեց Դավթի քաղաքը։ 13 Տապանակը տանողների հետ գնում էին պարողների յոթ խմբեր, զվարակ ու գառներ էին զոհ մատուցում։ 14 Դավիթը Տիրոջ առաջ տավիղ էր նվագում։ Նա պատմուճան էր հագել։ 15 Դավիթն ու Իսրայելի ամբողջ տունը Տիրոջ տապանակը հանեցին՝ ուրախության աղաղակ արձակելով ու փող հնչեցնելով։
Publicidade