Pular para o conteúdo
Publicidade

ՆԵԵՄԻԱ 8

Եզրասն Օրենքը կարդում է ժողովրդի առաջ

1 Այն ժամանակ ողջ ժողովուրդը մի մարդու նման հավաքվեց Ջրերի դարպասի առջևի հրապարակում, և Տիրոջ օրենքի դպիր Եզրասին ասացին, որ բերի Մովսեսի օրենքի գիրքը, որ Տերը տվել էր Իսրայելին։ 2 Եզրաս քահանան յոթերորդ ամսվա ամսամուտին Օրենքը բերեց ժողովի առջև, որտեղ հավաքված էին տղամարդիկ ու կանայք և բոլոր նրանք, որ ցանկանում էին լսել։ 3 Առավոտից, երբ ծագում էր արեգակը, մինչև կեսօր այն կարդաց տղամարդկանց և կանանց առջև. բոլորը հասկանում էին, և ողջ ժողովուրդն ունկնդիր էր՝ լսելու օրենքի ողջ գրվածքը։ 4 Եզրաս քահանան և դպիրը կանգնած էր փայտե բեմի վրա, իսկ նրա կողքին՝ աջ կողմում, կանգնած էին Մատաթիասը, Սամեասը, Անանիասը, Ուրիան, Քեղկիան և Մասիան, իսկ ձախ կողմում՝ Փադիասը, Միսայելը, Մելքիասը, Ասամը, Սաբդանան, Զաքարիան և Մոսոլամը։ 5 Եզրասը գիրքը բացեց ողջ ժողովրդի առաջ, որովհետև նա էր ողջ ժողովրդի վերակացուն։ Երբ նա գիրքը բացեց, ժողովուրդը ոտքի կանգնեց։ 6 Եզրասն օրհնեց Տիրոջը՝ մեծ Աստծուն, և ողջ ժողովուրդն ասաց՝ ամեն։ Ապա վեր բարձրացրին իրենց ձեռքերը և խոնարհելով երկրպագեցին Տիրոջը՝ Աստծուն, երեսները դեպի գետին դարձրած։ 7 Հեսուն, Բանեասն ու Սարաբիասը ժողովրդին բացատրում էին Օրենքը, իսկ ժողովուրդը կանգնած էր իր տեղում։

9 Նեեմիան՝ կառավարիչը, Եզրաս քահանան ու դպիրը և ղևտացիները, որ ուսուցանում էին ժողովրդին, ողջ ժողովրդին ասացին. «Այս օրը Տիրոջ՝ մեր Աստծու համար սուրբ օր է. մի՛ սգացեք և մի՛ լացեք»։ Որովհետև ժողովուրդը լալիս էր՝ լսելով Օրենքի խոսքերը։ 10 Ապա նրանց ասացին. «Գնացե՛ք, կերե՛ք ճոխ ուտեստներ և ըմպե՛ք քաղցր խմիչքներ, բաժի՛ն ուղարկեք նաև նրանց, ովքեր չունեն, որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ՝ մեր Աստծու համար. արդ, զորացե՛ք և այն տխրության մի՛ վերածեք»։ 11 Այսպես ղևտացիները լռեցնում էին ժողովրդին և ասում. «Լո՛ւռ եղեք և մի՛ տրտմեք, որովհետև այսօր սուրբ օր է»։ 12 Ժողովուրդը գնաց ուտելու և ըմպելու, բաժին ուղարկեցին նաև նրանց, ովքեր չունեին, և մեծ ուրախություն արեցին, որովհետև հասկացան Օրենքի խոսքերը, որ կարդաց իրենց։

13 Երկրորդ օրը ողջ ժողովրդի տոհմերի իշխանները և քահանաներն ու ղևտացիները հավաքվեցին Օրենքի դպիր Եզրասի մոտ, որպեսզի նրանից տեղեկանան և ուսանեն Օրենքի ամեն մի խոսք։ 14 Եվ Տիրոջ կողմից Մովսեսին պատվիրված Օրենքում գրված գտան, թե Իսրայելի որդիները պետք է յոթերորդ ամսի տոնին բնակվեն տաղավարներում, 15 և որ այդ տոնը փողերով ազդարարվի իրենց բոլոր քաղաքներում և Երուսաղեմում։ Եզրասն ասաց. «Բարձրացե՛ք լեռը և ձիթենու, սոսու, խնկաբեր մրտենու, արմավենու և ստվարախիտ ծառերի ճյուղե՛ր բերեք ու գրվածի համաձայն ձեզ համար տաղավարնե՛ր պատրաստեք»։ 16 Ժողովուրդը ելավ ու բերեց, և յուրաքանչյուրն իր տանիքին, իր բակում, Աստծու տան բակում և քաղաքի հրապարակներում, մինչև Եփրեմի դարպասը տաղավարներ պատրաստեցին։ 17 Գերությունից վերադարձածների ողջ բազմությունը տաղավարներ պատրաստեց և բնակվեց տաղավարներում, քանի որ Նավեի որդի Հեսուի օրերից մինչև այն օրը Իսրայելի որդիները երբեք այդպես չէին արել, և շատ մեծ ուրախություն եղավ։ 18 Եվ առաջին օրից մինչև յոթերորդ օրը ամեն օր կարդացվում էր Օրենքի գիրքը։ Այսպես յոթ օր տոն արեցին, իսկ ութերորդ օրը կատարվեց տոնի ավարտը, ըստ օրենքի։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também