5 և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից և իշխանը երկրի թագավորների. նա, որ սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքներն իր արյամբ 6 և մեզ թագավորությանն արժանի դարձրեց, Աստծու և իր Հոր քահանաներ. և նրան փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից. Ամեն։
Publicidade