Pular para o conteúdo
Publicidade

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 15

Վերջին պատուհասները

1 Եվ երկնքում տեսա մեծ և զարմանահրաշ այլ նշան. յոթ հրեշտակներ, որոնք ունեին վերջին յոթ պատուհասները, քանի որ Աստծու բարկությունը դրանց մեջ էր լրանում։ 2 Տեսա հրախառն, ապակե ծովի նման. նրանք՝ գազանին, նրա պատկերին ու նրա անվան թվին հաղթածները, կանգնած էին ապակե ծովի վրա և ունեին Աստծու քնարները։ 3 Նրանք Աստծու առաջ երգում էին Մովսեսի՝ Աստծու ծառայի և Գառան երգերը՝ ասելով.

«Տե՛ր, Աստվա՛ծ Ամենակալ,

մեծամեծ և սքանչելի են գործերը քո(Սաղ. 85(86).10),

արդար ու ճշմարիտ՝ ճանապարհները քո,

Ո՛վ Թագավորդ բոլոր ազգերի։

4 Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր(Երմ. 10.7),

և չի փառավորելու քո անունը,

քանզի դու ես միայն սուրբ

և արժանի երկրպագության։

Ազգերը բոլոր պիտի գան

և պիտի երկրպագեն քո առաջ(Սաղ. 85(86).9),

Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։

5 Այնուհետև տեսա, որ բացվեց վկայության տաճարի խորանը, որ երկնքում է։ 6 Տաճարից ելնում էին յոթ հրեշտակներ, որոնք ունեին յոթ պատուհասները. նրանք հագել էին մաքուր ու փայլուն կտավ և իրենց կրծքի շուրջը կապել էին ոսկե գոտիներ։ 7 Եվ չորս կենդանիների կողմից յոթ հրեշտակներին տրվեցին յոթ գավաթներ՝ լի ցասումով Աստծու, որ կենդանի է հավիտյանս հավիտենից։ 8 Եվ սրբարանը լցվեց Աստծու փառքի և զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող մտնել սրբարան, մինչև չավարտվեին յոթ հրեշտակների յոթ պատուհասները։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também